Քննարկում ՏՄԱԿ-ների տնօրենների աշխատանքային խմբի հետ | Հանդիպում 2
Այսօր՝ մարտի 3-ին, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների տնօրենների աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը, որին մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը, ՏՄԱԿ-ների տնօրենները, ՀՄԿ ներկայացուցիչներ։
ՀՄԿ տնօրենի պարտականությունները կատարող Հայկուհի Ադամյանը խոսեց ՏՄԱԿ-ների մանկավարժահոգեբանական աջակցության բաժնի կառուցվածքի և ծառայությունների տրամադրման ծավալային ցուցանիշների մասին՝ շեշտադրելով մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարևորությունը կրթության կազմակերպման գործընթացում։
Քննարկվեցին նաև ՏՄԱԿ-ների տնօրենների դիտարկումներն ու առաջարկությունները, նախանշվեցին առաջիկա անելիքները։