Սույն թվականի ապրիլի 15-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում կազմակերպվել էր «Բացառիկ ընդունակություններ ունեցող սովորողների կրթության կազմակերպման հիմնահարցեր» խորագրով Կլոր սեղան-քննարկումը:
ՀՀ Ազգային ժողովի կողմից 2022 թվականի փետրվարի 9-ին ընդունված «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքում Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների շարքում առանձնացվել են նաև բացառիկ ընդունակություններ ունեցող երեխաները:
Հանդիպմանը հրավիրված էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի, Երևանի քաղաքապետարանի, Հայկական պետական մանկավարժական համալսարանի, Երևանի պետական համալսարանի, հանրակրթական, մասնագիտացված և մասնավոր դպրոցների ներկայացուցիչներ:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին նշված խմբի երեխաների և Կրթության առանձահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների կրթության կազմակերպման առանձնահատկությունները, ՀՀ-ում առկա փորձը` մասնավորապես մասնագիտացված և մասնավոր դպրոցների փորձառությունը:
Ամփոփման խոսքում ՀՄԿ տնօրեն Ա. Սվաջյանը հավելեց, որ ակնկալում են Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետշարունակական համագործակցություն` ի նպաստ երեխաների կրթության իրավունքի յուրացմանը:
Կարծիքների փոխանակումը, վերլուծությունները, փորձի փոխանակումն ու առաջարկությունները արդյունավետ էին մասնագետների հետագա աշխատանքները պլանավորելու և ուղղորդելու հարցերում: