ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի «Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանին և ժամանակացույցին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման համաձայն 2021 թվականին համընդհանուր ներառական կրթության անցում են կատարում հանրապետության վերջին 2 մարզերը՝ Արարատն ու Վայոց ձորը։
ՀՀ Արարատի մարզում համընդհանուր ներառականության համակարգի ներդրման ծրագրի շրջանակներում սույն թվականի հուլիսի 28-ին ՀՀ Արարատի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի, Արարատի մարզում տարածքային մակարդակի մանկավարժահոգեբանական ծառայություններ մատուցող «Ձեզ համար» ՀԿ-ի և ՀՀ Արարատի մարզպետարանի ներկայացուցիչների հետ` համընդհանուր ներառական կրթությանն անցնելու նախապատրաստական աշխատանքների, մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման և հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժների նախապատրաստման իրազեկության հիմնահարցերի շուրջ:
Հանդիպման ընթացքում ներկայացվեց Արարատի մարզում համընդհանուր ներառական կրթության համակարգը ներդնելու գործողությունների պլանը և ժամանակացույցը, ներառական կրթության ընդհանուր գաղափարախոսությունը, Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման եռաստիճան համակարգը, ինչպես նաև շեշտադրվեց Երեխաների իրավունքների պաշտպանության կարևորությունը և պետության դիրքորոշումն այդ հարցում: