2022թ. Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի (ԱՄՆ շրջանավարտների փոքր դրամաշնորհների ծրագիր) համագործակցությամբ, Փոփոխությունների թատրոնի կողմից անցկացվեցին «Հատուկ դասեր՝ կիբերբուլինգի մասին» Երևանի և Լոռու մարզի մի շարք դպրոցներում:
Դասերի ընթացքում անսահման էր երեխաների ոգևորությունն ու խմբային մասնակցությունը: Երիտասարդ դերասանները, ուսանողներն ու ուսուցիչները, ովքեր մասնակցում էին ծրագրին, շատ արդյունավետ գնահատեցին հատուկ դասի միջոցով կիբերբուլինգի մասին տեղեկատվության փոխանցման նորարարական մեթոդներն ու երեխաների հետ ինտերակտիվ շփումը։
Սկզբնաղբյուր` Փոփոխությունների թատրոն/Theatre for Changes ֆեյսբուքյան պաշտոնական էջ