Հունվարի 21, 2024 | «ՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱԶՄԱԿԻ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՍԱՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԵԼԻՍ» թեմայով վեբինար
ՍԻՐԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
Շարունակում ենք Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և «Պերկինս միջազգային» կազմակերպության հետ համագործակցությամբ իրականացվող վեբինարների շարքը։Ձեզ ենք ներկայացնում տասնյոթերորդ վեբինարը։
Թեմա՝ «ՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱԶՄԱԿԻ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՍԱՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԵԼԻՍ»
Բանախոս` «Պերկինս միջազգային» կազմակերպության փորձագետ Դրաժեն Վիլյուշիչ
Զարգացման բազմակի խանգարումներ ունեցող երեխաների համար որոշակի սպորտային միջավայր և զգացողություն ապահովելու մասին է այս վեբինարը, այն մասին, թե ինչպես անցկացնել սպորտային խաղերը ֆիզիոթերապևտիկ պարապմունքների՝ շտկող, մկաններն ամրացնող, ձգող, ներդաշնակեցումը, հավասարակշռությունն ու ճկունությունը բարելավող վարժությունների միջոցով։
Բանախոսը կներկայացնի «Մալադոմիադան», որի ընթացքում մշակվում և մրցութային կարգով անցկացվում են բազմակի և համակցված տեսողական բարդություններ ունեցող երեխաների համար հարմարեցված խաղեր, սպորտային բնույթի յուրօրինակ միջոցառումներ, որոնց հիմքում այս երեխաների խաղալու կարիքի բավարարումն է։
Վեբինարը տեղի կունենա 2025թ․ հունվարի 21-ին, ժամը` 20:00 առցանց ձևաչափով։
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև հունվարի 19-ը ժամը 18։00 նախապես գրանցվել հետևյալ հղումով՝
https://forms.gle/BBWLYaizjvnn7rmR6
Գրանցումների քանակը՝ սահմանափակ։
Վեբինարին մասնակցությունն անվճար է։
Դե ինչ, բաց մի թողեք հնարավորությունը հետևելու միջազգային գործընկերների կողմից լավագույն փորձի փոխանցմանը՝ հայերեն թարգմանությամբ։
Փետրվարի 13, 2024թ․ | ՄԻԱՑԻ՛Ր «ՄԻԱՍԻՆ» ԹԱՏԵՐԱԽՄԲԻՆ
Սիրով սպասում ենք բոլոր նրանց, ովքեր՝
- ✦ սիրում են թատրոնը,
- ✦ ցանկանում են բացահայտել իրենց մեջ նոր շնորհներ,
- ✦ հաղթահարել հանրությանը ներկայանալու վախերն ու դժվարությունները,
- ✦ շփվել և համագործակցել տարեկիցների հետ,
- ✦ լցնել իրենց օրը նոր զգացողություններով,
- ✦ անցկացնել հետաքրքիր ժամանակ՝ առնչվելով թատերարվեստի գաղտնիքներին և գրավչությանը։
«ՄԻԱՍԻՆ» թատերախումբը գործում է 2022 թ-ից։ Իր գործունեության ընթացքում հանդես է եկել մի շարք ներկայացումներով՝ «Ավելի ուժեղ, քան թվում է», «Սուրբ Ծննդյան ծառը», «Խաղաղ մանկություն» և այլն։
Այս օրերին թատերախումբը «Ջրաշուշանի ճամփորդությունը» ներկայացմամբ հանդես է գալիս Երևանի և ՀՀ մարզերի տարբեր բեմերում։
Թատերախմբի ղեկավարն է ռեժիսոր, դրամաթերապիստ Մարինե Ասատրյանը, ով իր բազմամյա փորձը ներդնում է երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտման ու հասարակական կյանքում նրանց լիարժեք ներգրավվածության գործում։
Թատերախմբի պատանի մասնակիցները բազում ձեռքբերումներ ունեն կյանքի այլ ոլորտներում նույնպես, քանի որ դրամաթերապիան դրականորեն է ներգործում երեխաների ինքնարտահայտվելու հնարավորությունների վրա՝ օգնելով նրանց հաջողություններ գրանցել նաև արվեստից դուրս։
Մասնակցությունն անվճար է։
Մանրամասների համար կարող եք զանգահարել 095 52 16 95 հեռախոսահամարով։
Ծանոթացեք «ՄԻԱՍԻՆ» թատերախմբի գործունեությանը հետևյալ հղումով՝ «ՄԻԱՍԻՆ» ԹԱՏԵՐԱԽՈՒՄԲ
ՍԻՐԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
Շարունակում ենք Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և «Պերկինս միջազգային» կազմակերպության հետ համագործակցությամբ իրականացվող վեբինարների շարքը։Ձեզ ենք ներկայացնում տասնյոթերորդ վեբինարը։
Թեմա՝ «ՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱԶՄԱԿԻ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՍԱՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԵԼԻՍ»
Բանախոս` «Պերկինս միջազգային» կազմակերպության փորձագետ Դրաժեն Վիլյուշիչ
Զարգացման բազմակի խանգարումներ ունեցող երեխաների համար որոշակի սպորտային միջավայր և զգացողություն ապահովելու մասին է այս վեբինարը, այն մասին, թե ինչպես անցկացնել սպորտային խաղերը ֆիզիոթերապևտիկ պարապմունքների՝ շտկող, մկաններն ամրացնող, ձգող, ներդաշնակեցումը, հավասարակշռությունն ու ճկունությունը բարելավող վարժությունների միջոցով։
Բանախոսը կներկայացնի «Մալադոմիադան», որի ընթացքում մշակվում և մրցութային կարգով անցկացվում են բազմակի և համակցված տեսողական բարդություններ ունեցող երեխաների համար հարմարեցված խաղեր, սպորտային բնույթի յուրօրինակ միջոցառումներ, որոնց հիմքում այս երեխաների խաղալու կարիքի բավարարումն է։
Վեբինարը տեղի կունենա 2025թ․ հունվարի 21-ին, ժամը` 20:00 առցանց ձևաչափով։
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև հունվարի 19-ը ժամը 18։00 նախապես գրանցվել հետևյալ հղումով՝
https://forms.gle/BBWLYaizjvnn7rmR6
Գրանցումների քանակը՝ սահմանափակ։
Վեբինարին մասնակցությունն անվճար է։
Դե ինչ, բաց մի թողեք հնարավորությունը հետևելու միջազգային գործընկերների կողմից լավագույն փորձի փոխանցմանը՝ հայերեն թարգմանությամբ։
ՍԻՐԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
Շարունակում ենք Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և «Պերկինս միջազգային» կազմակերպության հետ համագործակցությամբ իրականացվող վեբինարների շարքը։
Ձեզ ենք ներկայացնում տասնվեցերորդ վեբինարը։
Թեմա՝ «ՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՐՄԱՐԵՑՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾՔԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԻՐԱՌՈՒՄ»
Բանախոս` «Պերկինս միջազգային» կազմակերպության փորձագետներ Նիկոլինա Միհալիչ Կոցիան
Տեսողության ֆունկցիայի խթանման համար կարևոր գործոնների՝ նյութերի հարմարեցման և տարածքի արդյունավետ կիրառման մասին է մեր հաջորդ վեբինարը։ Այն ուղղված է տարբեր իրավիճակներում երեխայի կամ անձի կողմից իր տեսողությունն առավելագույնս օգտագործելու մեխանիզմների մշակմանն ու ներդրմանը, միջավայրի ազդեցությանը և անձի տեսողության ֆունկցիան բարելավելու համար միջավայրում հնարավոր փոփոխությունների իրականացմանը։ Մասնակիցներին կտրամադրվի ընդհանուր ուղեցույց ֆունկցիոնալ հաղորդակցման, կողմնորոշման ու շարժման, տարբեր առաջադրանքների և առօրյա գործողությունների կատարման համար։
Վեբինարը տեղի կունենա 2024թ․ դեկտեմբերի 17-ին, ժամը` 20:00 առցանց ձևաչափով։
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև դեկտեմբերի 14-ը ժամը 18։00 նախապես գրանցվել հետևյալ հղումով՝
https://forms.gle/pMgYJkba6VxctimCA
Գրանցումների քանակը՝ սահմանափակ։
Վեբինարին մասնակցությունն անվճար է։
Դե ինչ, բաց մի թողեք հնարավորությունը հետևելու միջազգային գործընկերների կողմից լավագույն փորձի փոխանցմանը՝ հայերեն թարգմանությամբ։
ՍԻՐԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
Շարունակում ենք Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և «Պերկինս միջազգային» կազմակերպության հետ համագործակցությամբ իրականացվող վեբինարների շարքը։
Ձեզ ենք ներկայացնում տասնհինգերորդ վեբինարը։
Թեմա՝ «ՏԵՍՈՂՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՈՒՄ ՈՒ ՏԵՍՈՂԱԿԱՆ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
Բանախոսներ` «Պերկինս միջազգային» կազմակերպության փորձագետներ Նիկոլինա Միհալիչ Կոցիան, Անդրեա Պաուլիկ
Տեսողության խանգարումներ ունեցող երեխան դժվարանում է ընկալել շրջապատի տվյալները։ Շրջապատից բավարար տեսողական խթան չստանալու արդյունքում նրա մոտ դժվար են զարգանում տեսողական ուղիները։ Այս վեբինարի ընթացքում անդրադարձ կարվի տեսողության խթանումներին ու տեսողական վարժություններին, դրանց տարբերություններին և դրանցից յուրաքանչյուրի առանձնահատկություններին։ Մասնակիցները պատկերացում կկազմեն ծրագրեր սկսելու և իրականացնելու քայլերի, նպատակների, ժամանակահատվածի և իրականացման ուղիների, միջավայրի, տեսողական ու ճանաչողական տարբեր հմտությունների զարգացմանը նպաստող մոտեցումների ու միջոցների մասին՝ դիտարկելով երեխայի վարքագիծը յուրաքանչյուր միջամտության ժամանակ։
Վեբինարը նախատեսված է զարգացման դժվարություններ ունեցող կամ ռիսկային խմբում գտնվող երեխաների հետ աշխատող բոլոր մասնագետների համար:
Վեբինարը տեղի կունենա 2024թ․ նոյեմբերի 19-ին, ժամը` 20:00 առցանց ձևաչափով։
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 16-ը ժամը 18։00 նախապես գրանցվել հետևյալ հղումով՝
https://forms.gle/JFGCbQLBcmd831uf7
Գրանցումների քանակը՝ սահմանափակ։
Վեբինարին մասնակցությունն անվճար է։
Դե ինչ, բաց մի թողեք հնարավորությունը հետևելու միջազգային գործընկերների կողմից լավագույն փորձի փոխանցմանը՝ հայերեն թարգմանությամբ։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկում է «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում իրականացվող 2024-2025 ուսումնական տարվա նոյեմբեր «Ամսվա լավագույններ» մրցութային հայտերի ընդունումը:
Մրցույթը կազմակերպվում և իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2024թ. սեպտեմբերի 5-ի N 67-Ն հրամանով հաստատված՝ «Տարվա լավագույնները» մրցույթի անվանակարգերի, դրանց ներկայացվող պահանջների սահմանման և մրցույթի անցկացման կարգի համաձայն՝ հետևյալ անվանակարգերում.
- 1. Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն տնօրեն
- 2. Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի լավագույն տեղակալ
- 3. Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն ուսուցիչ
- 4. Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն դասվար
- 5. Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն խմբակավար
- 6. Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի լավագույն օգնական
- 7. Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն հոգեբան
- 8. Նախադպրոցական ուսումնական հաստատության լավագույն տնօրեն
- 9. Նախադպրոցական ուսումնական հաստատության լավագույն մեթոդիստ՝ հաստատության տնօրենի ուսումնական գծով տեղակալ
- 10. Նախադպրոցական ուսումնական հաստատության (այդ թվում՝ նախակրթարանի) լավագույն դաստիարակ (երաժշտության դաստիարակ, ֆիզկուլտուրայի հրահանգիչ)
- 11. ՏՄԱԿ-ի (կամ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության) լավագույն հոգեբան
- 12. ՏՄԱԿ-ի (կամ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության) լավագույն սոցիալական մանկավարժ
- 13. ՏՄԱԿ-ի (կամ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության) լավագույն հատուկ մանկավարժ
Մրցույթին կարող են մասնակցել.
- 1. Հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենը
- 2. Հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի տեղակալը
- 3. Հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողը
- 4. Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի կամ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության մանկավարժական աշխատողը։
Մասնակիցները մրցութային հայտերը պետք է ներկայացնեն իրենց հաստատության լիազոր մարմնին (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ, իսկ ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայության դեպքում՝ secretariat@escs.am էլեկտրոնային հասցեին) մինչև նոյեմբերի 15-ը ներառյալ՝ ժամը 18:00:
Մանրամասները՝ հետևյալ հղումով` https://escs.am/am/news/25443
Սկզբնաղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքէջ
05.11.2024
ՍԻՐԵԼԻ ԾՆՈՂՆԵՐ
2024թ․ նոյեմբերի 6-ին, ժամը՝ 14:30, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում (հասցե՝ ք․Երևան, Քաջազնունի 12) տեղի կունենա հանդիպում-քննարկում ծնողների հետ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ կկատարվի ՀՄԿ-ի կողմից իրականացվող «Ռեսուրս-դասարան» փորձարարական ծրագրին, ինչպես նաև կքննարկվեն այլ հարցեր։
Հանդիպմանը մասնակցելու համար հարկավոր է նախապես գրանցվել՝ հետևելով հղմանը` https://forms.gle/YY6k4vmeSpw15mgS6
Սիրով կսպասենք Ձեզ մեր Կենտրոնում:
ՍԻՐԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
2024թ. հոկտեմբերի 30-31-ը Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի (ՀՆԿՖ) և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի նախաձեռնությամբ տեղի կունենա «ՓՈՓՈԽՎՈՂ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ. ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԵՐԱՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ» խորագրով միջազգային գիտաժողով։
Գիտաժողովի նպատակը ներառական կրթության և բազմազանության, հավասարության, տարբերության գաղափարների, լավագույն փորձի և հետազոտական արդյունքների փոխանակման վերջին զարգացումների և նորարարությունների վերաբերյալ տեսական և գործնական հարցերի քննարկումն է՝ տարբեր երկրների գիտնականների, ուսանողների, առաջնորդների, հատուկ կրթության ոլորտի մասնագետների համախմբման միջոցով։
Գիտաժողովի բացման արարողությանը ելույթով հանդես կգան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ա․ Սվաջյանը, Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ս․Գևորգյանը, Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի դեկան Գ․Հովյանը և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Լ․Մնացականյանը։
Հոկտեմբերի 30-ին և 31-ին զեկույցները կիրականացվեն առկա ձևաչափով՝ Հայկական պետական մանկավարժական համալսարանում / հասցե՝ ք․ Երևան, Տիգրան Մեծ 17/
2024թ. հոկտեմբերի 30֊31֊ը Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի (ՀՆԿՖ) և ՀՄԿ – Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն նախաձեռնությամբ տեղի կունենա «ՓՈՓՈԽՎՈՂ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ. ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԵՐԱՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ» խորագրով միջազգային գիտաժողով։
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել`
https://docs.google.com/…/1E8-h8dOuGbL6Vr…/viewform…
Զեկույցը ներկայացնել գիտաժողովի կազմկոմիտե՝ universalinclusion2024@aspu.am
Մանրամասների համար հետևեք այս հղմանը`
ՍԻՐԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ Շարունակում ենք Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և «Պերկինս միջազգային» կազմակերպության հետ համագործակցությամբ իրականացվող վեբինարների շարքը։
Ձեզ ենք ներկայացնում տասնչորսերորդ վեբինարը։
Թեմա՝ «ՏՐԱՆՍԴԻՍՑԻՊԼԻՆԱՐ ՄՈՏԵՑՈՒՄ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԵԼԻՍ»
Բանախոս` «Պերկինս միջազգային» կազմակերպության փորձագետ Յասմինկա Գագուլա
Տրանսդիսցիպլինար մոտեցումը օգնում է մասնագետներին կայանալ որպես փորձագետ՝ հասկանալու երեխայի կարիքները համատեղ գիտելիքների և նվիրվածության շնորհիվ՝ հաշվի առնելով զարգացման բոլոր բաղադրիչները: Երեխաների հետ աշխատանքում ներգրավված փորձագետների փոխադարձ կապը և համագործակցությունը խրախուսում են նրանց մտածել իրենց առաջնային փորձի շրջանակներից դուրս: Այս վեբինարը կներկայացնի ֆիզիոթերապևտի փորձը, ով իր ամենօրյա աշխատանքի ընթացքում այլ մասնագետների հետ փնտրում և գտնում է երեխայի զարգացման առաջընթացին հասնելու ռազմավարություններ՝ շեշտադրելով համալիր, ամբողջական մոտեցման կարևորությունը։
Վեբինարը նախատեսված է զարգացման դժվարություններ ունեցող կամ ռիսկային խմբում գտնվող երեխաների հետ աշխատող բոլոր մասնագետների համար:
Վեբինարը տեղի կունենա 2024թ․ հոկտեմբերի 22-ին, ժամը` 20:00 առցանց ձևաչափով։
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև հոկտեմբերի 17-ը ժամը 18։00 նախապես գրանցվել հետևյալ հղումով՝
https://forms.gle/komfKc1MVnPzCKP99
Գրանցումների քանակը՝ սահմանափակ։
Վեբինարին մասնակցությունն անվճար է։
Դե ինչ, բաց մի թողեք հնարավորությունը հետևելու միջազգային գործընկերների կողմից լավագույն փորձի փոխանցմանը՝ հայերեն թարգմանությամբ։
Ձեզ ենք ներկայացնում Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և «Պերկինս միջազգային» Perkins School for the Blind կազմակերպության հետ համագործակցությամբ իրականացվող վեբինարների շարքից տասնմեկերորդ վեբինարը։
Թեմա՝ «ԱՌՕՐՅԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՈՒՄԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՏ»
Բանախոս` «Պերկինս միջազգային» կազմակերպության փորձագետ Հրվոյե Գուդլին
Այս վեբինարը շարժման, շարժումները համադրելու, դրանց վրա դրական ներգործություն ապահովող միջավայրի և գործոնների մասին է։ Մասնակիցները պատկերացում կկազմեն երեխաների մոտ ի հայտ եկող զարգացման դժվարությունների վերաբերյալ, կուսումնասիրեն մարմնի տարբեր շարժումները խրախուսող մեթոդներ ու եղանակներ՝ սանի կարողություններին համապատասխան, կդիտեն նաև տեսաֆիլմեր, որոնք նրանց հնարավորություն կտան համեմատել զարգացման տարբեր դժվարություններ ունեցող երեխաների շարժման տարբերությունները, համեմատության մեջ դիտարկել իրավիճակները, ինչը կնպաստի առօրյայում, սովորությունների ու կենցաղային գործողությունների մեջ շարժմանը նպաստող մարտավարությունների մշակմանը։
Վեբինարը տեղի կունենա 2024թ․ մարտի 26-ին, ժամը` 20:00 առցանց ձևաչափով։
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև ս․թ․ մարտի 23-ը ժամը 18։00 նախապես գրանցվել հետևյալ հղումով՝
https://forms.gle/Xgc9D9ok9KNMDjWMA
Գրանցումների քանակը՝ սահմանափակ։
Վեբինարին մասնակցությունն անվճար է։
Դե ինչ, բաց մի թողեք հնարավորությունը հետևելու միջազգային գործընկերների կողմից լավագույն փորձի փոխանցմանը՝ հայերեն թարգմանությամբ։
2024 թվականի հունիսի 1-ին տեղի կունենա «ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՆԱՍՅՈՒՆ» խորագրով ուսուցչական համաժողով, որը կազմակերպվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։
Համաժողովի նպատակն է վեր հանել ժամանակակից հանրակրթության մանկավարժական մոտեցումների լոկալ դրսևորումները, միավորել ուսուցչական համայնքի մտավոր ներուժը հանրակրթական պետական չափորոշչի ներդրման աշխատանքներում, միասնական դաշտ բերել ժամանակակից դասավանդման մեթոդիկայի և ուսուցման ձևերի բովանդակությունը՝ նպաստելով մանկավարժական արդյունավետ փորձի առաջընթացին:
Համաժողովը մասնակից ուսուցիչներին հնարավորություն է ընձեռում լսարանին ներկայացնելու իրենց կատարած հետազոտական աշխատանքները, ուսումնասիրությունները, զարգացնելու հաղորդակցական հմտությունները, ստեղծագործական միտքը, ինչպես նաև կապեր հաստատելու այլ դպրոցների ուսուցիչների հետ։
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել՝ անցնելով հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/QGnK78nWPzg8Tx5L7
Ձեզ ենք ներկայացնում Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և «Պերկինս միջազգային» Perkins School for the Blind կազմակերպության հետ համագործակցությամբ իրականացվող վեբինարների շարքից վերջին՝ տասներկուերորդ վեբինարը:
Թեմա՝ «ՇԱՐԺՈՂԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՂԱԴՐԻՉ ԵՎ ՆՐԱ ԿԱՊԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՅԼ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ ՀԵՏ»
Բանախոս` «Պերկինս միջազգային» կազմակերպության փորձագետ Ելենա Շպյոնյակ
Այս վեբինարի ընթացքում մասնակիցներին ընդհանուր տեղեկություն կտրամադրվի զարգացման բաղադրիչների փոխկապակցվածության, մասնավորապես, այնպիսի ոլորտների վրա շարժողական ֆունկցիայի ունեցած ազդեցության վերաբերյալ, ինչպիսիք են ճանաչողությունը, զգայական գործառույթը և հաղորդակցումը: Բանախոսը կանդրադառնա ոչ տիպային զարգացման հատկություններին, վաղ միջամտության համալիր մոտեցման ուղենիշներին, ինչպես նաև նյարդային զարգացման ուշացումների դեպքերին և դրանք հաղթահարելու մոտեցումներին։
Վեբինարը տեղի կունենա 2024թ․ ապրիլի 23-ին, ժամը` 20:00 առցանց ձևաչափով։
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև ս․թ․ ապրիլի 21-ը ժամը 18։00 նախապես գրանցվել հետևյալ հղումով՝
https://forms.gle/FwwiNwNkMJbiAufu7
Գրանցումների քանակը՝ սահմանափակ։
Վեբինարին մասնակցությունն անվճար է։
Դե ինչ, բաց մի թողեք հնարավորությունը հետևելու միջազգային գործընկերների կողմից լավագույն փորձի փոխանցմանը՝ հայերեն թարգմանությամբ։
Ապրիլի 3-ին և 4-ին, ժամը՝ 10։00-15։30
Մասնակցության հղում՝ https://vk.com/lengu
2024թ․ ապրիլի 3-4-ը տեղի կունենա «ՀԱՏՈՒԿ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ» երկօրյա միջազգային գիտակրթական ֆորումը, որը կազմակերպվել է ՌԴ «Ա․ Ս․ Պուշկինի անվան Լենինգրադի պետական համալսարան»-ի կողմից Վերականգնողական մանկավարժության ինստիտուտի, Ռուսաստանի կրթական ակադեմիայի ներառական կրթության զարգացման կենտրոնի, Ա․ Ի․ Գերցենի անվան ռուսական պետական մանկավարժական համալսարանի և Չերեպովեցկի պետական համալսարանի համագործակցությամբ։
Նախագծային սեսիաների հիմնական ուղղություններն են՝
- ✦ Ներառական կրթություն․ արդյունքներ, խնդիրներ, հեռանկարներ
- ✦ Լոգոպեդական աջակցության տեսաբանական և կիրառական բաղադրիչները կրթության համակարգում
- ✦ Կոխլեար իմպլանտներ կրող երեխաները ժամանակակից բժշկության, սուրդոմանկավարժության և լոգոպեդիայի խաչմերուկում
Գիտակրթական ֆորումի գործընկերներից է նաև Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը։
Ապրիլի 4-ին, ժամը՝ 10։00 զեկույցով հանդես կգա ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը։
Զեկույցի թեման է «Համընդհանուր ներառական կրթության համակարգը Հայաստանի Հանրապետությունում»։
Ֆորումի օրակարգին կարող եք ծանոթանալ այս հղումով` https://bit.ly/3J3Ngo2
Ձեզ ենք ներկայացնում Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և «Պերկինս միջազգային» Perkins School for the Blind կազմակերպության հետ համագործակցությամբ իրականացվող վեբինարների շարքից տասնմեկերորդ վեբինարը։
Թեմա՝ «ԱՌՕՐՅԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՈՒՄԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՏ»
Բանախոս` «Պերկինս միջազգային» կազմակերպության փորձագետ Հրվոյե Գուդլին
Այս վեբինարը շարժման, շարժումները համադրելու, դրանց վրա դրական ներգործություն ապահովող միջավայրի և գործոնների մասին է։ Մասնակիցները պատկերացում կկազմեն երեխաների մոտ ի հայտ եկող զարգացման դժվարությունների վերաբերյալ, կուսումնասիրեն մարմնի տարբեր շարժումները խրախուսող մեթոդներ ու եղանակներ՝ սանի կարողություններին համապատասխան, կդիտեն նաև տեսաֆիլմեր, որոնք նրանց հնարավորություն կտան համեմատել զարգացման տարբեր դժվարություններ ունեցող երեխաների շարժման տարբերությունները, համեմատության մեջ դիտարկել իրավիճակները, ինչը կնպաստի առօրյայում, սովորությունների ու կենցաղային գործողությունների մեջ շարժմանը նպաստող մարտավարությունների մշակմանը։
Վեբինարը տեղի կունենա 2024թ․ մարտի 26-ին, ժամը` 20:00 առցանց ձևաչափով։
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև ս․թ․ մարտի 23-ը ժամը 18։00 նախապես գրանցվել հետևյալ հղումով՝
https://forms.gle/Xgc9D9ok9KNMDjWMA
Գրանցումների քանակը՝ սահմանափակ։
Վեբինարին մասնակցությունն անվճար է։
Դե ինչ, բաց մի թողեք հնարավորությունը հետևելու միջազգային գործընկերների կողմից լավագույն փորձի փոխանցմանը՝ հայերեն թարգմանությամբ։
Ձեզ ենք ներկայացնում Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և «Պերկինս միջազգային» Perkins School for the Blind կազմակերպության հետ համագործակցությամբ իրականացվող վեբինարների շարքից տասներորդ վեբինարը։
Թեմա՝ «ԽՈՇՈՐ ՇԱՐԺՈՂԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՏԵՍՈՂՈՒԹՅԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՏ»
Բանախոս` «Պերկինս միջազգային» կազմակերպության փորձագետ Ելենա Շպյոնյակ
Խոշոր շարժողական հմտությունների զարգացումը էականորեն կախված է տեսողական համակարգից և կրում է նրա ազդեցությունը: Բանախոսը կներկայացնի, թե ինչ է խոշոր շարժողական հմտությունների տիպային զարգացումը երեխաների մոտ՝ համեմատության մեջ դիտարկելով նույն գործընթացները տեսողության խանգարում ունեցող երեխաների պարագայում։ Մասնակիցները կծանոթանան այդ երեխաների հետ աշխատանքի առանձնահատկություններին՝ սկսած միջավայրի կազմակերպումից, առաջադրանքները մշակելու մոտեցումներից՝ հաշվի առնելով վաղ զարգացման բաղադրիչները, ինչպես նաև մարմնի տարբեր շարժումները դիտարկելով երեխաների զարգացման ընդհանուր համապատկերում:
Վեբինարը տեղի կունենա 2024թ․ փետրվարի 28-ին, ժամը` 20:00 առցանց ձևաչափով։
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև ս․թ․ փետրվարի 22-ը ժամը 18։00 նախապես գրանցվել հետևյալ հղումով՝
https://forms.gle/1FAR7w6PPyzPkN3Z8
Գրանցումների քանակը՝ սահմանափակ։
Վեբինարին մասնակցությունն անվճար է։
Դե ինչ, բաց մի թողեք հնարավորությունը հետևելու միջազգային գործընկերների կողմից լավագույն փորձի փոխանցմանը՝ հայերեն թարգմանությամբ։
ՍԻՐԵԼԻ ԾՆՈՂՆԵՐ
Հրավիրում ենք ձեզ մասնակցելու ԾՆՈՂԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՇԱՐՔԻՆ։
Առաջին հանդիպումը տեղի կունենա 2024թ-ի փետրվարի 7-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում ժամը՝ 14։00։
Դասընթացը կվարեն ՀՄԿ մասնագետ Մարինա Հովհաննիսյանը և հոգեբան Աննա Հովհաննիսյանը։
Հանդիպումների ընթացքում կխոսենք՝
- ️ երեխաների զարգացման տարիքային առանձնահատկությունների,
- ️ երեխաների հոգեբանական անվտանգության ապահովման,
- ️ դրական ծնողավարության ձևերի,
- ️ երեխաների հոգեկան առողջության վրա ծնողների միջանձնային հարաբերությունների ազդեցության կարևորության,
- ️ ծնողների հոգեկան բարեկեցության և այլ հարցերի շուրջ, որոնք կարող են հետաքրքրել ծնողներին։
Դասընթացներին կարող են մասնակցել այն ծնողները, ովքեր ունեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ։ Հանդիպումները տեղի կունենան ամիսը երկու անգամ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում։
Մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ հետևելով հղմանը` https://forms.gle/CQagH6kWvi6q9NUo7
Սիրով կսպասենք ձեզ ջերմ և մտերմիկ մթնոլորտում սովորելու, նոր գիտելիքներ ձեռք բերելու, փորձով փոխանակվելու և ընկերանալու նպատակով։
Ձեզ ենք ներկայացնում Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և «Պերկինս միջազգային» Perkins School for the Blind կազմակերպության հետ համագործակցությամբ իրականացվող վեբինարների շարքից իններորդ վեբինարը։
Թեմա՝ «ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԵՏ»
Բանախոս` «Պերկինս միջազգային» կազմակերպության փորձագետ Միրյանա Մարոյեվիչ
Ընտանիքների հետ համագործակցությունը արդյունավետ փոխգործակցության և հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատանքի հաջողության առանցքային ցուցանիշներից է: Այս վեբինարը վերաբերում է ընտանիքներին խրախուսելու և նրանց հետ գործընկերություն ստեղծելու տարբեր եղանակներին։
Վեբինարը տեղի կունենա 2024թ․ հունվարի 31-ին, ժամը` 20:00
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև ս․թ․ հունվարի 26-ը ժամը 18։00 նախապես գրանցվել հետևյալ հղումով՝
https://forms.gle/kisy5csxuDHNt4ns5
Գրանցումների քանակը՝ սահմանափակ։
Վեբինարին մասնակցությունն անվճար է։
Դե ինչ, բաց մի թողեք հնարավորությունը հետևելու միջազգային գործընկերների կողմից լավագույն փորձի փոխանցմանը՝ հայերեն թարգմանությամբ։
🗓 2024թ․ հունվարի 18-ին և 19-ին
🕒 Ժամը՝ 15։00-17։00
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում կմեկնարկի երկօրյա սեմինար-հանդիպում, որին կարող են մասնակցել հոգեբաններ, մանկավարժներ և երեխաների հետ աշխատանք իրականացնող մասնագետներ:
Սեմինարի թեման է՝ «ՀԵՔԻԱԹԱԹԵՐԱՊԻԱՅԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՒՄ»
Սեմինարավարն է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հոգեբան ԱՐՄԻՆԵ ԱՎԱԳՅԱՆԸ
Սեմինարի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու հեքիաթաթերապիայի հիմունքներին, բացահայտելով՝
-
- Ի՞նչ է «հեքիաթաթերապիա» տեխնիկան
- Ինչպե՞ս է այն կիրառվում անhատական և խմբային աշխատանքներում
- Ի՞նչ դասակարգումներ ունեն հեքիաթները
- Ինչպե՞ս կառուցել հեքիաթային սյուժե
- Հեքիաթի հոգեբանական վերլուծության մեխանիզմները
Մասնակիցների քանակը սահմանափակ է, անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ հետևելով հղմանը https://forms.gle/6tFjHmL3q4iH8p1UA
Մեր հասցեն է՝ ք․ Երևան, Քաջազնունի 12 Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն
ԴԵ ԻՆՉ, ՍԻՐՈՎ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՁԵԶ ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ
Ձեզ ենք ներկայացնում Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և «Պերկինս միջազգային» Perkins School for the Blind կազմակերպության հետ համագործակցությամբ իրականացվող վեբինարների շարքից ութերորդ վեբինարը։
Թեմա՝ «ՏԵՍՈՂՈՒԹՅԱՆ ԳԼԽՈՒՂԵՂԱՅԻՆ ԽԱՆԳԱՐՈՒՄԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՏ»
Բանախոս` «Պերկինս միջազգային» կազմակերպության փորձագետ Սնեժանա Սայց
Վեբինարի նպատակն է մասնակիցներին տեղեկատվություն փոխանցել տեսողության գլխուղեղային խանգարման, նրա պատճառների, հնարավոր հետևանքների, այդ թվում՝ տեսողության գլխուղեղային խանգարման դեպքում ի հայտ եկող վարքագծային առանձնահատկությունների, ինչպես նաև խնդրի վաղ հայտնաբերման կարևորության մասին։ Բանախոսը կներկայացնի նաև տեսողության գլխուղեղային խանգարում ունեցող երեխաների հետ աշխատանքի սեփական փորձն ու համապատասխան խորհուրդներ այն մասին, թե ինչպես օգնել ծնողներին՝ կառուցելու տեսողական համակարգ, որը կօգնի երեխային կիրառել սեփական տեսողությունը առօրյա իրավիճակներում։
Վեբինարը տեղի կունենա 2023թ․ դեկտեմբերի 20-ին, ժամը` 20:00
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև դեկտեմբերի 15-ը ժամը 18։00 նախապես գրանցվել հետևյալ հղումով՝ https://forms.gle/EdRHW7mFwV8Jab769
Գրանցումների քանակը՝ սահմանափակ։
Վեբինարին մասնակցությունն անվճար է։
Դե ինչ, բաց մի թողեք հնարավորությունը հետևելու միջազգային գործընկերների կողմից լավագույն փորձի փոխանցմանը՝ հայերեն թարգմանությամբ։
Դեկտեմբերի 7-8-ը ՀՀ ԿԳՄՍ նախաձեռնությամբ Խ.Աբովյանի անվ․ հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի կունենա «ԵՍ ԿԱՐԵՎՈՐ ԵՄ» աշխատաժողովը։
Աշխատաժողովի նպատակն է ոլորտի պատասխանատուներին իրազեկել նախադպրոցական կրթության ոլորտում տեղի ունեցող բարեփոխումներին, առկա խնդիրներին և դրանց լուծումներին ուղղված քայլերին, ինչպես նաև մանկավարժական արդի մոտեցումներին ու միտումներին։
Մասնակցության հայտը լրացնելու համար հետևեք հղմանը` https://docs.google.com/…/1FAIpQLSd4FBmpu8Wfad…/viewform
Աշխատաժողովի օրակարգն է` https://escs.am/…/75a18de28e0a1f68f1ba2429c53c5286.docx
Ձեզ ենք ներկայացնում Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և «Պերկինս միջազգային» Perkins School for the Blind կազմակերպության հետ համագործակցությամբ իրականացվող վեբինարների շարքից վեցերորդ վեբինարը։
Թեմա՝ «Ի՞ՆՉ Է ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ՏԵՍՈՂՈՒԹՅՈՒՆԸ»
Բանախոս` «Պերկինս միջազգային» կազմակերպության փորձագետ Սնեժանա Սայց
Վեբինարը նախատեսված է վաղ զարգացման տարիքի (0-3 տարեկան) ռիսկային խմբում գտնվող, ինչպես նաև զարգացման ցուցանիշների հապաղումներ ունեցող երեխաների հետ աշխատող մասնագետների համար: Վեբինարի միջոցով մասնակիցները հիմնարար պատկերացումներ կձևավորեն այն մասին, թե ինչ է ֆունկցիոնալ տեսողությունը, և ինչու է այն կարևոր վաղ մանկության տարիքում, ձեռք կբերեն հիմնական գիտելիքներ տեսողության զարգացման կարևոր դրույթների և տեսողության խանգարումների հանգեցնող ռիսկերի վաղ հայտնաբերման մասին։
Վեբինարը տեղի կունենա 2023թ․ նոյեմբերի 14-ին ժամը` 20:00
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 8-ը ժամը 18։00 նախապես գրանցվել հետևյալ հղումով՝
https://forms.gle/9wFeNnieABYwVyPr8
Գրանցումների քանակը՝ սահմանափակ։
Վեբինարին մասնակցությունն անվճար է։
Դե ինչ, բաց մի թողեք հնարավորությունը հետևելու միջազգային գործընկերների կողմից լավագույն փորձի փոխանցմանը՝ հայերեն թարգմանությամբ։
Սիրելի ուսուցիչներ
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում մեկնարկում է հանդիպումների` խաղ-վարժանքների շարք ուսուցիչների և մանկավարժահոգեբանական աջակցության թիմերի մասնագետների համար։
«Երեխայի առաջին հանդիպումը թատրոնի հետ» խաղ-վարժանքով բացենք մեր ներսում թաքնված Թատրոնի վարագույրը, որտեղ և՛ դերասանը, և՛ հանդիսատեսը մենք ենք։
Հանդիպումը վարում է ՀՄԿ «ՄԻԱՍԻՆ» թատերախմբի ղեկավար, բեմադրող-ռեժիսոր, դրամաթերապիստ Մարինե Ասատրյանը։
Մասնակիցները հնարավորություն կունենան դրամաթերապիայի օգնությամբ ավելի լավ հասկանալ, ճանաչել ու բացահայտել իրենց ստեղծարար էությունը և իրենց ներսում ապրող երեխային, ինչպես նաև սիրել ու գնահատել իրենց լինելիությունը։ Իսկ հանդիպման ժամանակ ներկայացվող խաղ-վարժանքները կօգնեն մասնակիցներին ձեռք բերել դժվարությունները հաղթահարելու, հաջողություններ գրանցելու, բարդույթներից ազատվելու հմտություններ, և, որ ամենակարևորն է՝ կարողություն ընդունելու դիմացինին այնպիսին, ինչպես որ կա։
Մասնակիցները հնարավորություն կունենան օգնել իրենց սովորողներին.
- ✦ Ինքնարտահայտվել
- ✦ Ճանաչել սեփական հույզերը
- ✦ Միասին փնտրել և գտնել տարբեր իրավիճակներից անվտանգ դուրս գալու լուծումներ
- ✦ Զարգացնել համագործակցման, շփման և հաղորդակցման հմտությունները
- ✦ Նպաստել վարքի դրական փոփոխություններին
- ✦ Բարելավել միջանձնային հարաբերություններ կառուցելու հմտությունները
- ✦ Ինտեգրել ֆիզիկական և հուզական բարեկեցությունը
- ✦ Հասնել անձնական աճի և ինքնարժևորման
- ✦ Բարելավել դասապրոցեսի և կյանքի ընդհանուր որակը։
Սիրելի ուսուցիչներ, հոկտեմբերի 31-ին, ժամը՝ 15։00 սիրով սպասում ենք ձեզ ձեր մանկության խաղալիքով կամ լուսանկարով:
Մասնակիցների քանակը սահմանափակ է, անհրաժեշտ է նախապես գրանցվել․
Մեր հասցեն է` ք․ Երևան, Քաջազնունի 12։
ՇՏԱՊԵՔ ՕԳՏՎԵԼ ԴՐԱՄԱԹԵՐԱՊԻԱՅԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՒ ԲԱՑԱՌԻԿ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ։
Ձեզ ենք ներկայացնում Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և «Պերկինս միջազգային» Perkins School for the Blind կազմակերպության հետ համագործակցությամբ իրականացվող վեբինարների շարքից վեցերորդ վեբինարը։
Թեմա՝ «ՆՊԱՏԱԿԱՈՒՂՂՎԱԾ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ»
Բանախոսներ` «Պերկինս միջազգային» կազմակերպության փորձագետներ Մարտինա Ցելիզիչ և Նիկոլինա Յուրիչ Տանֆարա
Սովորելու գործընթացի արդյունավետությունն ապահովելու համար գործունեությունը, որում ներգրավված է երեխան, պետք է համապատասխանի նրա զարգացման տարիքային և անհատական առանձնահատկություններին: Վեբինարի նպատակն է ներկայացնել այդ առանձնահատկությունների հենքով կրթական ծրագիր ստեղծելուն միտված քայլերը, որոնց ճիշտ համադրումն ու հաջորդականությունը ապահովում են նրա դինամիկան, շարունակականությունն ու արդյունավետությունը։
Վեբինարը տեղի կունենա 2023թ․ հոկտեմբերի 12-ին ժամը` 20:00
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև հոկտեմբերի 7-ը ժամը 18։00 նախապես գրանցվել՝ հետևելով https://forms.gle/9wFeNnieABYwVyPr8 հղմանը:
Գրանցումների քանակը սահմանափակ է։
Վեբինարին մասնակցությունն անվճար է։
Դե ինչ, բաց մի թողեք հնարավորությունը հետևելու միջազգային գործընկերների կողմից լավագույն փորձի փոխանցմանը՝ հայերեն թարգմանությամբ։
Ձեզ ենք ներկայացնում Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և «Պերկինս միջազգային» Perkins School for the Blind կազմակերպության հետ համագործակցությամբ իրականացվող վեբինարների շարքից հինգերորդ վեբինարը․
Թեմա՝ «ԲԱԶՄԱԿԻ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ»
Բանախոս` «Պերկինս միջազգային» կազմակերպության փորձագետ Մարտինա Ցելիզիչ
Վեբինարի նպատակն է ներկայացնել այն քայլերը, որոնք անհրաժեշտ են բազմակի խանգարումներ ունեցող երեխաների ընդհանուր կրթական ծրագիրը կազմելու համար, մասնավորապես՝ ինչպես կարելի է կազմակերպել միջավայրը, որտեղ կայանալու են պարապմունքները, հաղորդակցման ինչ միջոցներ են կիրառվելու, ինչպես են դրանք հարմարեցվելու երեխայի տեսողական, լսողական ու շարժողական կարողություններին։
Վեբինարը տեղի կունենա 2023թ․ սեպտեմբերի 5-ին ժամը 20:00
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև օգոստոսի 30-ը ժամը 18։00 նախապես գրանցվել հետևելով` https://forms.gle/j4FCZgZfaLKx8bSM7 հղմանը:
Գրանցումների քանակը սահմանափակ է։
Վեբինարին մասնակցությունն անվճար է։
Դե ինչ, բաց մի թողեք հնարավորությունը հետևելու միջազգային գործընկերների կողմից լավագույն փորձի փոխանցմանը՝ հայերեն թարգմանությամբ։
Եթե Դուք սույն թվականի հուլիսի 3-ին և 4-ին մասնակցել եք EduArmenia2023 Համահայկական գիտակրթական չորրորդ աշխատաժողովի «ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» բաժնի առերես հանդիպումներին, խնդրում ենք տրամադրել մի քանի րոպե և կիսել մեզ հետ Ձեր կարծիքը, որը շատ կարևոր է մեզ համար։
https://forms.gle/xsqhpBVbz5rhVQY26
Հիշեցնենք, որ հուլիսի 1-4-ը տեղի ունեցավ EduArmenia2023 Համահայկական գիտակրթական չորրորդ աշխատաժողովը, որի «ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» բաժինն իրականացվեց Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից:
ՄԻԱՑԻ՛Ր «ՄԻԱՍԻՆ» ԹԱՏԵՐԱԽՄԲԻՆ
Սիրով սպասում ենք բոլոր նրանց, ովքեր՝
- ✦ 12-15 տարեկան են,
- ✦ սիրում են թատրոնը,
- ✦ ցանկանում են բացահայտել իրենց մեջ նոր շնորհներ,
- ✦ հաղթահարել հանրությանը ներկայանալու վախերն ու դժվարությունները,
- ✦ շփվել և համագործակցել տարեկիցների հետ,
- ✦ լցնել իրենց օրը նոր զգացողություններով,
- ✦ անցկացնել հետաքրքիր ժամանակ՝ առնչվելով թատերարվեստի գաղտնիքներին և գրավչությանը։
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի «ՄԻԱՍԻՆ» թատերախումբը գործում է արդեն շուրջ երկու տարի։ Այն իր գործունեության ընթացքում հանդես է եկել մի շարք ներկայացումներով՝ «Ավելի ուժեղ, քան թվում է», «Սուրբ Ծննդյան ծառը», «Խաղաղ մանկություն» և այլն։
Պատահական չէ, որ «ՄԻԱՍԻՆ» թատերախմբի պատանի մասնակիցները բազում ձեռքբերումներ ունեն կյանքի այլ ոլորտներում նույնպես, քանի որ դրամաթերապիան դրականորեն է ներգործում երեխաների ինքնարտահայտվելու հնարավորությունների վրա՝ օգնելով նրանց հաջողություններ գրանցել արվեստից դուրս։
Թատերախմբի ղեկավարն է ռեժիսոր, դրամաթերապիստ Մարինե Ասատրյանը, ով իր բազմամյա փորձը ներդնում է երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտմանն ու հասարակական կյանքում նրանց լիարժեք ներգրավվածությանը։
Թատերախումբը հյուրախաղերով ներկայացել է թե՛ մայրաքաղաքի և թե՛ մարզերի հանդիսատեսին՝ արժանանալով նրա ջերմ ընդունելությանը։
Մանրամասների համար կարող եք զանգահարել 095 52 16 95
ՍԻՐԵԼԻ՛ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
EduArmenia2023 Համահայկական գիտակրթական աշխատաժողովի «ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» բաժնի առկա ձևաչափով աշխատարաններին մասնակցության գրանցումը սկսված է:
Գրանցման հղում՝ https://forms.gle/Nq5ZFy7JLyqSrko5A
Աշխատաժողովը տեղի է ունենալու հուլիսի 1-4-ը։
ՀՈՒԼԻՍԻ 3-ԻՆ և 4-ԻՆ ԱՇԽԱՏԱՐԱՆՆԵՐԸ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ ԱՌԿԱ ՁԵՎԱՉԱՓՈՎ՝ Հայկական պետական մանկավարժական համալսարանում, հասցե՝ ք․ Երևան, Ալեք Մանուկյան 13, 4֊րդ հարկ դահլիճ։
Օրակարգ՝ https://drive.google.com/…/1WNVqcdJ7sV…
Բաց մի թողեք հնարավորությունը ներկա գտնվելու EduArmenia2023 Համահայկական գիտակրթական աշխատաժողովի առերես հանդիպումներին, որի երկու օրերի ընթացքում հնարավորություն է ստեղծվելու ունկնդրելու «ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ» ոլորտի արհեստավարժ մասնագետներին, ովքեր մեկ հարթակում կկիսվեն իրենց փորձով և վստահաբար նորովի կներկայացնեն հասանելի և մատչելի կրթության կազմակերպման իրենց հետազոտություններն ու մոտեցումները։
Շտապեք գրանցվել, մասնակիցների քանակը սահմանափակ է։
EduArmenia2023 Համահայկական գիտակրթական աշխատաժողովի «ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» բաժնի աշխատարանների խոսնակներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://hmk.am/cragir14-hy/
EduArmenia2023 Համահայկական գիտակրթական աշխատաժողովի «Ներառական կրթություն» բաժինն իրականացվում է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և Հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ համագործակցությամբ։
Ձեզ ենք ներկայացնում Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և «Պերկինս միջազգային» Perkins School for the Blind կազմակերպության հետ համագործակցությամբ իրականացվող վեբինարների շարքից չորրորդ վեբինարը․
Թեմա՝ «ԶԱՐԳԱՑՄԱՆ և ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՊԱՐԱՊՄՈՒՆՔԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ»
Բանախոս` «Պերկինս միջազգային» կազմակերպության փորձագետ Նիկոլինա Միհալիչ Կոցիան
Վեբինարի նպատակն է հստակեցնել զարգացման և ֆունկցիոնալ նպատակների տարբերությունը, որը տրված է մեկ գործողության օրինակով, և ներառել այս նպատակները բովանդակալից կրթական գործընթացում՝ հաշվի առնելով երեխայի ուժեղ կողմերը, հետաքրքրություններն ու կարիքները:
Վեբինարը տեղի կունենա 2023թ․ հունիսի 27-ին ժամը 20:00
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև հունիսի 21-ը ժամը 18։00 նախապես գրանցվել՝ հետևելով` https://forms.gle/Q4gCPEKqLUNEgAVn6 հղմանը:
Գրանցումների քանակը սահմանափակ է։
Վեբինարին մասնակցությունն անվճար է։
Դե ինչ, բաց մի թողեք հնարավորությունը հետևելու միջազգային գործընկերների կողմից լավագույն փորձի փոխանցմանը՝ հայերեն թարգմանությամբ։
Ձեզ ենք ներկայացնում Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և «Պերկինս միջազգային» Perkins School for the Blind կազմակերպության հետ համագործակցությամբ իրականացվող վեբինարների շարքից երրորդ վեբինարը․
Թեմա՝ «Ինչպես խրախուսել բազմակի խանգարումներ ունեցող երեխաներին սովորել ու հետազոտել»
Բանախոս` «Պերկինս միջազգային» կազմակերպության փորձագետ Մարտինա Ցելիզիչ
Վեբինարի նպատակն է բացատրել ուսուցման ամբողջական մոտեցումը, որը հաշվի է առնում գործողության վրա հիմնված միջամտությունը, ակտիվ ուսուցման և, այսպես կոչված՝ «պարուրաձև ուսուցման» սկզբունքները: Փորձագետները պատկերացում կստանան այն մոդելների մասին, որոնք կարող են օգտագործել բազմակի խանգարումներ ունեցող երեխաների և երիտասարդների համար բովանդակալից ծրագրեր մշակելիս:
Վեբինարը տեղի կունենա 2023թ․ մայիսի 31-ին ժամը 20:00
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև մայիսի 26-ը ժամը 18։00 նախապես գրանցվել՝ հետևելով
https://forms.gle/279qPJMeNSAcH7fi7 հղմանը:
Գրանցումների քանակը սահմանափակ է։
Վեբինարին մասնակցությունն անվճար է։
Դե ինչ, բաց մի թողեք հնարավորությունը հետևելու միջազգային գործընկերների կողմից լավագույն փորձի փոխանցմանը՝ հայերեն թարգմանությամբ։
EduArmenia2023 Համահայկական գիտակրթական չորրորդ աշխատաժողովի նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։
2023 թվականի հուլիսի 1-4-ը տեղի կունենա EduArmenia2023 Համահայկական գիտակրթական չորրորդ աշխատաժողովը, որի գործառնության կարևոր բաղկացուցիչ «ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» բաժնի սեմինարները և աշխատարանները կազմակերպվելու են Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ համագործակցությամբ:
Թեմատիկ տարբեր ուղղությունների վերաբերյալ նախատեսվում են առկա և առցանց բազմաթիվ միջոցառումներ. սեմինարներ, պլենար-քննարկումներ և վեբինարներ: Որպես համագործակցության ընդգրկուն հնարավորությունների միջավայր՝ այն կարևոր է հատկապես ներառական կրթության կազմակերպման հնարավորությունների տեսանկյունից։
Այս իրադարձության մասը դառնալու և զեկույցով հանդես գալու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝
https://forms.gle/CJG1DE5qYemu5p8p6
EduArmenia2023 Համահայկական գիտակրթական աշխատաժողովին գրանցվելու վերջնաժամկետն է 2023թ․ մայիսի 25-ը։ Հայտադիմումները նախնական քննություն կանցնեն համապատասխան բաժինները համակարգող հանձնաժողովների կողմից, և միայն հավանության արժանացած հայտադիմումները կստանան աշխատաժողովին մասնակցելու հրավեր։
Սիրով սպասում ենք մեր խոսնակներին՝ ակնկալելով ակտիվ ներգրավվածություն աշխատաժողովին։
Ձեզ ենք ներկայացնում Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և «Պերկինս միջազգային» Perkins School for the Blind կազմակերպության հետ համագործակցությամբ իրականացվող վեբինարների շարքից երկրորդ վեբինարը․
Թեմա՝ «ԱՆՀԱՏԸ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ»
Բանախոս` «Պերկինս միջազգային» կազմակերպության փորձագետ Մարտինա Ցելիզիչ
Վեբինարը փորձագետներին կառաջարկի մտածել բազմակի խանգարումներ ունեցող երեխաների և երիտասարդների կրթության առանձնահատուկ պայմանների կարիքների մասին: Մասնագետները կծանոթանան զարգացման տարբեր մոտեցումներին՝ անհատական ուսումնական պլանների և դրա հիմնական բաղադրիչների կիրառման միջոցով:
Վեբինարը տեղի կունենա 2023թ․ մայիսի 10-ին ժամը` 20:00
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև մայիսի 4-ը ժամը 18։00 նախապես գրանցվել հետևելով https://forms.gle/PdipGqNQuYqsysSk7 հղմանը:
Գրանցումների քանակը սահմանափակ է։
Վեբինարին մասնակցությունն անվճար է։
Դե ինչ, բաց մի թողեք հնարավորությունը հետևելու միջազգային գործընկերների կողմից լավագույն փորձի փոխանցմանը՝ հայերեն թարգմանությամբ։
2023թ․ ապրիլի 19-ին տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի Կրթության և գիտության հարցերի հանձնաժողովի Հաշմանդամություն ունեցող անձանց կրթության կազմակերպման փորձագիտական խորհրդի ընդլայնված կազմով նիստը, որի շրջանակում կանցկացվի «Հատուկ կրթությունը 21-րդ դարում» միջազգային գիտակրթական ֆորումը։
Հանդիպման հիմնական ուղղություններն են՝
- ✦ Հատուկ կրթության համակարգը․ միջազգային և տարածաշրջանային փորձ․
- ✦ Ներառական կրթություն, ժամանակի մարտահրավերները․
- ✦ Մանկավարժահոգեբանական և բժշկասոցիալական օգնության ցուցաբերումը հաշմանդամություն ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին /խնամակալներին/
- ✦ Ազգային գիտական դպրոցի ավանդույթների զարգացումը ժամանակակից սուրդոմանկավարժության մեջ։
Համաժողովին զեկույցով հանդես կգա նաև Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրենի տեղակալ Հայկուհի Ադամյանը։
Զեկույցի թեման է «Ներառական կրթությունը որպես որակյալ և հասանելի կրթության երաշխիք Հայաստանի Հանրապետությունում»։
Հանդիպմանը կարող եք միանալ ապրիլի 19-ին ժամը 13։00 հետևյալ հղումներով`
Ձեզ ենք ներկայացնում Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և «Պերկինս միջազգային» կազմակերպության հետ համագործակցությամբ իրականացվող վեբինարների շարքից առաջին վեբինարը.
Բանախոսներն են՝ «Պերկինս միջազգային» կազմակերպության փորձագետներ Մարտինա Ցելիզիչը և Նիկոլինա Յուրիչ Տանֆարան
Վեբինարի նպատակն է նկարագրել բազմակի խանգարումներ ունեցող անձանց հաղորդակցման տարբեր ձևերը՝ ելնելով այն ենթադրությունից, որ բոլոր երեխաները կարող են հաղորդակցվել։
Վեբինարը տեղի կունենա 2023թ-ի ապրիլի 11-ին ժամը 20:00
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև ապրիլի 5-ը ժամը 18։00 նախապես գրանցվել՝ հետևելով 🔗 https://forms.gle/vn93epyzHmcp9Fbh8 հղմանը:
Գրանցումների քանակը սահմանափակ է։
Վեբինարին մասնակցությունն անվճար է։
Դե ինչ, բաց մի թողեք հնարավորությունը հետևելու միջազգային գործընկերների կողմից լավագույն փորձի փոխանցմանը՝ հայերեն թարգմանությամբ։
Տեղեկացնում ենք, որ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից իրականացվող «Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների ներառող դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագրի շրջանակում 2021-2022 ուսումնական տարում վերապատրաստման դասընթացներին մասնակցած և շարունակական մենթորական աջակցություն ստացած ուսուցիչներին տրվում է 4/չորս/ կրեդիտ, որից՝
✓«Ընդհանուր մանկավարժական գիտելիքներ» – 0,2 կրեդիտ
✓«Գնահատում» – 0,8 կրեդիտ
✓«Ներառական կրթություն» – 1 կրեդիտ
✓«Պլանավորում» – 1,5 կրեդիտ
✓«Մասնագիտական պրակտիկա» – 0,5 կրեդիտ
🔗 https://escs.am/files/files/2021-06-07/512454d40fce497ac5da3185c7cde007.pdf
Իսկ 2022-2023 ուսումնական տարվանից սկսած վերոնշյալ ծրագրի շրջանակում վերապատրաստման դասընթացներին մասնակցած և շարունակական մենթորական աջակցություն ստացած ուսուցիչները կստանան 11/տասնմեկ/ կրեդիտ։
Հարգելի՛ գործընկեր,
սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու EduArmenia2022 Համահայկական գիտակրթական աշխատաժողովի «Ներառական կրթություն» բաժնի աշխատարաններին:
Աշխատաժողովը տեղի է ունենալու հուլիսի 1-4-ը։ Հուլիսի 1-ին և 2-ին աշխատարանները կիրականացվեն առկա ձևաչափով՝ Հայկական պետական մանկավարժական համալսարանում, իսկ հուլիսի 3-ին և 4-ին՝ առցանց ձևաչափով։
Հանդիպման օրակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ bit.ly/3DzxazI
EduArmenia2022 Համահայկական գիտակրթական աշխատաժողովի «Ներառական կրթություն» բաժինն իրականացվում է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և Հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ համագործակցությամբ։
EduArmenia2022 Համահայկական գիտակրթական աշխատաժողովի «Ներառական կրթություն» բաժնի կազմակերպմանն աջակցում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը:
EduArmenia2022 Համահայկական գիտակրթական աշխատաժողովի «Ներառական կրթություն» բաժնի աշխատարանների խոսնակներին ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://bit.ly/3NgRKr2
Սույն թվականի մարտի 15-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի պաշտոնական ֆեյսբուքյան էջը ենթարկվել է հաքերային հարձակման: Ցավոք, դրա հետևանքով (https://facebook.com/hmkentron/) ֆեյսբուքյան էջն այլևս մեզ համար հասանելի և կառավարելի չէ։ Մարտի 15֊ից էջում տեղադրվող ցանկացած գրառում չի համապատասխանում Կենտրոնի պաշտոնական դիրքորոշմանը։ Ուստի, մեր հետևորդներին առաջարկում եմ միահամուռ ուժերով անտեսել և դուրս գալ այդ էջից:
Խնդրում եմ այսուհետ ՀՄԿ-ի գործունեության վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն ստանալու համար հետևել ֆեյսբուքյան մեր նոր էջին` https://facebook.com/hmkyerevan/
Հարգանքով՝ Արաքսիա Սվաջյան
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն
Հունիսի 27–ին, ժամը 14:00–ին տեղի կունենա «ԹՄՐԱՆՅՈՒԹԱՅԻՆ ԿԱԽՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ. ԿՐԹԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ, ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ» խորագրով աշխատաժողով Երևանի Օպեր Սյութ հյուրանոցի «Մոցարտ» սրահում։
Աշխատաժողովը կազմակերպվել է «Մենք թմրանյութերի դեմ» հասարակական կազմակերպության կողմից Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի, ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայության, Երևանի քաղաքային մարմնի և «Զարգացման հարթակ» սոցիալ-հոգեբանական հասարակական կազմակերպության համագործակցությամբ։
Աշխատաժողովի նպատակն է՝ ձևակերպել դեռահասության շրջանում թմրամիջոցների օգտագործումը արդյունավետ կանխարգելելու առաջարկներ` համապատասխան գերատեսչություններին ներկայացնելու համար:
Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով` https://usagainstdrugs.am/register/
Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգահարել 041 050220 հեռախոսահամարով կամ գրել https://www.facebook.com/usagainstdrugs էջին։
«ՄԻԱՍԻՆ» թատերախումբը հայտարարում է ընդունելություն
Կարող են դիմել 4-9-րդ դասարաններում սովորող երեխաները։
Թատերախմբի ղեկավարն է ռեժիսոր, դրամաթերապիստ Մարինե Ասատրյանը։
Խմբում ընդգրկված, ինչու չէ՝ ապագա դերասանները կմասնակցեն ներկայացումներին, կշփվեն հասակակիցների հետ, ստեղծագործելու և պոտենցիալ կարողությունները զարգացնելու, արվեստն իրենց մեջ զգալու հնարավորություն կունենան:
Դիմելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. մայիսի 13֊ը գրանցվել՝ լրացնելով ՀԱՅՏԸ
🧡 Սիրով սպասում ենք Ձեզ 🧡
Ստեղծագործելու ենք «ՄԻԱՍԻՆ»
EduArmenia2022 Համահայկական գիտակրթական աշխատաժողովի Ներառական կրթության բլոկն այս տարի իրականացնում է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը։
Սիրով տեղեկացնում ենք, որ ԽՈՍՆԱԿՆԵՐԻ գրանցման վերջնաժամկետն է 30.04.2022թ:
Աշխատաժողովի Ներառական կրթության բլոկի թեմատիկ ուղղություններն են.
- ✦ Ներառական կրթության քաղաքականություն, արժեքների ձևավորում
- ✦ Դասավանդման ներառող ռազմավարություններ, այդ թվում ուսուցման համընդհանուր ձևավորում
- ✦ Կրթական միջավայրի հարմարեցումների ապահովում, այդ թվում Աջակցող տեխնոլոգիաների կիրառում
- ✦ Ներառականությունը նախադպրոցական տարիքում
- ✦ Ներառականությունը հետդպրոցական կրթության մեջ
- ✦ Բացառիկ ընդունակություններով սովորողների կրթության կազմակերպում:
Եթե վերոնշյալ թեմաները ձեր ուսումնասիրությունների շրջանակում են և պատրաստ եք դրանց վերաբերյալ զեկույցով հանդես գալ EduArmenia2022 Համահայկական գիտակրթական աշխատաժողովի ընթացքում, ապա շտապեք գրանցվել կից հղումով`
Ուշադրություն այս հղումով գրանցվում են միայն ԽՈՍՆԱԿՆԵՐԸ, մասնակիցների գրանցումը կլինի առանձին հղումով:
Ապրիլի 20-ին, ժամը՝ 11։00, ԱՊՀ երկրների և ՌՖ Պետական դումայի Կրթության և գիտության հարցերի հանձնաժողովի Հատուկ կրթության մասնագիտական խորհրդի ընդլայնված կազմո վ համագումարի միջազգային գիտակրթական ֆորումի «Հատուկ կրթությունը 21-րդ դարում» հեռուստակամրջի շրջանակում տեղի կունենա «Հատուկ կրթություն և մանկավարժահոգեբանական աջակցություն․ տարածաշրջանային փորձ, առանձնահատկություններ, ժամանակի մարտահրավերներ» թեմայով միջազգային գիտակրթական կլոր սեղան առցանց հանդիպում։
Հանդիպման հիմնական ուղղություններն են․
- ✦ Հատուկ կրթության համակարգը․ միջազգային և տարածաշրջանային փորձ
- ✦ Ներառական կրթություն․ ժամանակի մարտահրավերները
- ✦ Վաղ մանկական աուտիզմ ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին /խնամակալներին/ հոգեբանա-մանկավարժական և բժշկա-սոցիալական օգնության ցուցաբերում
- ✦ Սահմանափակ հնարավորություններ և հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ-մշակութային վերականգնում/ներառում, կրթություն, կարիերայի ուղղորդում, զբաղվածություն, սոցիալականացում։
Համաժողովին ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից զեկույցով հանդես կգա նաև Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսիա Սվաջյանը։
Զեկույցի թեման է՝ «Ներառական կրթության մարտահրավերները»։
Հանդիպմանը միանալու համար հետևեք հղմանը https://vk.com/lengu
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի նորաբաց ներառական թատերախմբում (թատերական խմբակ) ընդգրկվելու համար հայտարարվում է ընդունելություն:
Կարող են դիմել 4-9-րդ դասարաններում սովորող երեխաները: Խրախուսվում է Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտների ներգրավվածությունը։
Թատերական խմբակի գործունեության նպատակն է՝
✦ զարգացնել երեխաների ստեղծագործական և հաղորդակցման ունակությունները,
✦ հաղթահարել հուզական խնդիրները,
✦ ճանաչել բազմազանությունը և տիրապետել միջանձնային փոխհարաբերություններ կառուցելու հմտություններին։
Երեխաները կարող են ստեղծագործել, մասնակցել բեմադրություններին, շփվել հասակակիցների հետ։
Թատերախմբի ղեկավարն է դրամաթերապիստ Մարինե Ասատրյանը։
Դիմել կարող եք մինչև ս․թ․հունվարի 25-ը՝ լրացնելով ՀԱՅՏԸ
Թատերական խմբակում ընդգրկված երեխաների և նրանց ծնողների հետ հանդիպումը տեղի կունենա Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում, որի մասին հավելյալ կտեղեկացնենք։
ՍԻՐՈՎ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՁԵԶ
Դեկտեմբերի 24-ին ժամը՝ 18:30, Մենք թմրանյութերի դեմ / Us Against Drugs հասարակական կազմակերպության կողմից Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ համագործակցությամբ իրականացվելու է «ԹՄՐԱՆՅՈՒԹԱՅԻՆ ԿԱԽՎԱԾՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ ԴԵՌԱՀԱՍՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՔՈՒՄ» թեմայով սեմինար։
Սեմինարը կվարի կլինիկական հոգեբան, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալինա Մանուկյանը։
Սեմինարն անվճար է։
2022 թվականի ՀՀ պետական բյուջեի «1193. Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրում» ծրագրի շրջանակում:
Դրամաշնորհը նախատեսվում է 2 ուղղությամբ՝ ՀՀ Տավուշի, Արարատի, Վայոց ձորի մարզերում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպմանն օժանդակող միջոցառումների տրամադրման նպատակով:
Սկզբնաղբյուր՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, 17 Նոյեմբերի, 2021թ.Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ իրականացվող «Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագրի շրջանակներում Արմավիրի, Արարատի և Վայոց Ձորի մարզերում հայտարարում է մենթորների ներգրավման մրցույթ։
ՀՄԿ կողմից իրականացվող «Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագրի նպատակն է մենթորական շարունակական աջակցության միջոցով նպաստել հանրակրթական դպրոցների մանկավարժների կարողությունների զարգացմանը՝ նպաստելով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների լիարժեք ներառմանն ու կրթության արդյունավետ կազմակերպմանը:
Մրցույթի արդյունքում յուրաքանչյուր մարզում ընտրվելու են 10-ական մանկավարժներ, որոնք կմասնակցեն ՀՄԿ կողմից կազմակերպված վերապատրաստման դասընթացներին և, կիրառելով մենթորական աջակցության մոդուլն ու գործիքակազմը, հանրակրթական դպրոցների իրենց կցված ուսուցիչների համար կիրականացնեն շարունակական աջակցության ծրագիր (վերապատրաստում և մենթորական աջակցություն)։
Ծրագրին դիմելու գլխավոր նախապայմաններից է՝
- ✦ ունենալ բարձրագույն մանկավարժական կրթություն
- ✦ լինել ️ Արմավիրի, Արարատի կամ Վայոց Ձորի մարզի բնակիչ
- ✦ լինել գործող ուսուցիչ
- ✦ ունենալ առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ
- ✦ մարզերում վերապատրաստում իրականացնելու հասանելիություն և ճկունություն
- ✦ տիրապետել համակարգչային ծրագրերի (MS Office /Word, Excel, PowerPoint, Outlook/, Internet)․
- ✦ տիրապետել առնվազն մեկ օտար լեզվի
- ✦ ունենալ հաղորդակցման և թիմային աշխատանք իրականացնելու կարողություններ
Բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև սույն թվականի նոյեմբերի 15-ը իրենց աշխատանքային կենսագրությունն (CV) ու հետաքրքրվածության նամակն (պարտադիր) ուղարկել info.hmkentron@gmail.com էլ․ հասցեով:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վ. Դումանյանի հրամանով հաստատվել է ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՂ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ։
Դասընթացներն իրականացվելու են մինչև 2021 թվականի նոյեմբերի 30-ը:
Ատեստավորման ենթակա ուսուցիչներին վերապատրաստելու նպատակով ԿԳՄՍ նախարարությունը երաշխավորել է 42 կազմակերպության՝ երաշխավորելով 14 դասընթաց, որոնցից յուրաքանչյուրն անցնելու համար սահմանվել են համապատասխան կրեդիտներ:
«Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ը նույնպես ներառված է ատեստավորման ենթակա ուսուցիչներին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկում և իրականացնելու է ուսուցիչների վերապատրաստման դասընթացներն՝ ըստ հետևյալ բաղադրիչների ու առարկաների․
ՏԱՐՐԱԿԱՆ ԴՊՐՈՑ
✦ Դասվարներ
ՄԻՋԻՆ ԵՎ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐ
✦ Հայոց լեզու
✦ Պատմություն
✦ Հասարակագիտություն
✦ Աշխարհագրություն
✦ Տեխնոլոգիա
✦ Կերպարվեստ
Ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված դասընթացների ցանկում է ընդգրկված նաև ՀՄԿ կողմից մշակված ՝
- ✦ «Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագրի շրջանակներում իրականացվող վերապատրաստման դասընթացը (1 կրեդիտ),
- ✦ «Համընդհանուր ներառական կրթության ներդրման և մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման» թեմայի շրջանակներում վերապատրաստման դասընթացը (1 կրեդիտ)։
Առաջարկում ենք մասնակցել Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթացի ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑՄԱՆԸ
Ուսուցիչների վերապատրաստման դասընթացները տեղի կունենան ըստ հետևյալ առարկաների՝ ներառյալ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ և ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ (ՏՀՏ) բաղադրիչները․
ՏԱՐՐԱԿԱՆ ԴՊՐՈՑ
✦ Դասվարներ
ՄԻՋԻՆ ԵՎ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐ
✦ Հայոց լեզու
✦ Պատմություն
✦ Հասարակագիտություն
✦ Աշխարհագրություն
✦ Տեխնոլոգիա
✦ Կերպարվեստ
Մեզ համար կարևոր է ձեր կարծիքը:
Ակնկալում ենք Ձեր ակտիվ մասնակցությունը։
ՀԱՐՑՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է
2021թ. հունիսի 6֊ին և 7-ին «Հայկական Կարիտաս» Armenian Caritas ԲՀԿ կողմից իրականացվող «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական և համապատասխան որակյալ ներառական կրթության կայացմանը» ծրագրի շրջանակներում տեղի կունենա «ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ՝ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ» արտագնա դասընթաց։
Ծրագրի գործընկերն է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը։
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ մասնակցության հավաստումն ուղարկելով s.tokmajyan@caritas.am էլ. հասցեին մինչև ս. թ. հունիսի 3֊ը ժամը 13։00:
«ՈՒՐԱԽ ՕՐ» է լինելու Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում
ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՆ
ԺԱՄԸ՝ 11։00
ՄԵՐ ՓՈՔՐԻԿ ԱՅՑԵԼՈՒՆԵ՛Ր, հրավիրում ենք «ՈՒՐԱԽ ՕՐ» խորագրով միջոցառմանը, որի ընթացքում մենք միասին կխաղանք, կերգենք ու կպարենք։
Պատրաստվեք, որ նկարելու ենք կավիճով, ջրաներկով և մատիտներով, պատրաստելու ենք ապլիկացիաներ՝ գունավոր թղթերով ու էլի լիքը-լիքը հետաքրքիր ակնթարթներ են լինելու
Մեր հասցեն է՝ ք․ Երևան, Քաջազնունի 12
ՍԻՐՈՎ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ԲՈԼՈՐԻԴ
Ապրիլի 21-ին, ժամը 11:00-ին, ԱՊՀ երկրների և ՌՖ Պետական դումայի Կրթության և գիտության հարցերի հանձնաժողովի Հատուկ կրթության մասնագիտական խորհրդի ընդլայնված կազմով համագումարի միջազգային գիտակրթական ֆորումի «Հատուկ կրթությունը 21-րդ դարում» հեռուստակամրջի շրջանակում տեղի կունենա «Հատուկ կրթություն և մանկավարժահոգեբանական աջակցություն․ տարածաշրջանային փորձ, առանձնահատկություններ, ժամանակի մարտահրավերներ» թեմայով միջազգային գիտակրթական կլոր սեղան առցանց հանդիպում։
Համաժողովին ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից զեկույցով հանդես կգա նաև Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսիա Սվաջյանը։
Զեկուցման թեման է՝ «Ներառական կրթության համակարգը և զարգացման հեռանկարները Հայաստանում»։
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
✦ Հատուկ կրթության համակարգեր, տարածաշրջանային փորձ, առանձնահատկություններ, ժամանակի մարտահրավերներ․
✦ Կրթության ներառական համակարգեր և մանկավարժահոգեբանական աջակցություն Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց և հաշմանդամներին, տարածաշրջանային փորձ․
✦ Զարգացման խանգարումներ ունեցող նախադպրոցականների և դպրոցականների, ինչպես նաև նրանց ընտանիքներին և խնամողներին տրամադրվող միջգերատեսչական համապարփակ աջակցության մոդելներ․
✦ Առողջության սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց և հաշմանդամներին տրամադրվող մասնագիտական ուղղորդման և ուսուցման կազմակերպչական, ուսումնամեթոդական, խորհրդատվական և մոնիթորինգային աջակցություն․
✦ Վաղ մանկական աուտիզմ ունեցող երեխաներին մանկավարժահոգեբանական և բժշկասոցիալական աջակցության տրամադրում․
✦ Կոկլեար ինպլանտներ ունեցող երեխաներին բժշկամանկավարժահոգեբանական աջակցություն․
✦ Առողջության սահմափակ հնարավորություններ ունեցող անձանց և հաշմանդամներին սոցիալ-մշակութային ուղղորդում միջին մասնագիտական և բարձրագույն կրթության հաստատություններում։
Ապրիլի 8-ին, ժամը 14:00-15:00, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի կունենա ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
ԹԵՄԱ՝ «Բուլինգի կանխարգելումն ու նվազեցումը կրթական միջավայրում»
Քննարկման հարցեր.
✦ բուլինգի հիմնախնդիրը ՀՀ դպրոցներում,
✦ բուլինգի նվազեցման և կանխարգելման հարցում մանկավարժների պարտականությունները,
բուլինգի հիմնախնդրի իրավական կարգավորումները,
✦ կրթական միջավայրում բուլինգի նվազեցման համակարգային մոտեցումները:
Խոսնակներ`
✦ Արաքսիա Սվաջյան – Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն,
✦ Իրինա Ալեվերտ – «Գլոբալ թու լոքալ» կազմակերպության նախագահ,
✦ Իվետտա Շահբազյան – Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի – երեխաների իրավունքների բաժնի պետ,
✦ Աիդա Մուրադյան – «Վորլդ վիժըն Հայաստան» կազմակերպության «Հասանելի սոցիալական ծառայություններ» ծրագրի ղեկավար,
✦ Աշխեն Դաշյան – իրավական փորձագետ,
✦ Ալինա Մանուկյան – Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի փորձագետ-հոգեբան։
Միջոցառումն իրականացվում է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և «Գլոբալ թու լոքալ» կազմակերպության համագործակցության շրջանակում իրականացվող «Հանրակրթական դպրոցներում բուլինգի նվազեցում» ծրագրի շրջանակներում։
Ծրագիրն իրականացվում է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համագործակցությամբ:
Պանելային քննարկմանը կարող եք հետևել Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի ֆեյսբուքյան էջի ուղիղ միացմամբ:
Քննարկվող թեմային վերաբերող ձեր հարցերը կարող եք ուղղել խոսնակներին՝ նախապես կամ միջոցառման ընթացքում գրելով մեր ֆեյսբուքյան էջին:
Ապրիլի 7-ին, ժամը 11:00, հրավիրում ենք ցանկացողներին ներկա գտնվել «ԱՆԱԿՆԿԱԼ ՄԱՅՐԻԿՆԵՐԻՆ» խորագրով նկարների ցուցահանդեսի բացմանը։
Միջոցառման հյուրն է ՀՀ վաստակավոր նկարիչ Աննա Հարությունյանը։
Ցուցահանդեսին ներկայացվելու են զարգացման առանձնահատկություններ ունեցող նախադպրոցականների աշխատանքները։
Ցուցահանդեսին ներկա են լինելու նաև բազմաթիվ հյուրեր, ծնողներ, արվեստի ներկայացուցիչներ և այլք։
ՍԻՐՈՎ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ԲՈԼՈՐԻՆ
Մեր հասցեն է՝ ք․Երևան, Քաջազնունի 12
էլ․հասցե՝ info.hmkentron@gmail.com
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն
Մարտի 29-ին, ժամը՝ 14:00-17:00 Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի կունենա վերապատրաստման դասընթաց՝ նախատեսված հոգեբանների համար:
ԹԵՄԱ՝ «Ծնողավարության հոգեբանական հմտությունները»
Դասընթացը կվարի ՀՄԿ վերապատրաստման և մեթոդական աջակցության բաժնի վերապատրաստող-մեթոդիստ, հոգեբան Թագուհի Մակարյանը։
Դասընթացի նպատակն է մասնակիցներին ծանոթացնել ծնողավարության գործընթացի հոգեբանական առնաձնահատկություններին, հոգեբան – ծնող փոխհարաբերությունների ռիսկերին և արդյունավետ ծնողավարության ռազմավարություններին։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մեր գործընկերների կողմից կազմակերպվող «Հոգեբանի աշխատանքի առանձնահատկությունները առցանց ուսուցման պայմաններում» թեմայով դասընթացը՝ նախատեսված դպրոցի հոգեբանների և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հոգեբանների համար։
Դասընթացն անցկացվում է «Քաղաքացիական հասարակության աջակցությունը Հայաստանում առցանց կրթությանը» ծրագրի շրջանակում՝ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։
Ծրագիրն իրականացնում է Մանկական զարգացման հիմնադրամը Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ։
Մարտի 26-ին, ժամը 18:30, Մենք թմրանյութերի դեմ / Us Against Drugs հասարակական կազմակերպության կողմից Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ համատեղ իրականացվելու է «ԹՄՐԱՆՅՈՒԹԱՅԻՆ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆ. ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ» թեմայով սեմինար, որը կվարի ՀՄԿ հոգեբան Նինա Մովսիսյանը։
Հանդիպումը տեղի կունենա Keerk & Co գրադարան-սրճարանում:
Տեղերը սահմանափակ են:
Մարտի 25-ին և 26-ին, ժամը՝ 14:30-17:30 Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի կունենա երկօրյա վերապատրաստման դասընթաց՝ նախատեսված տիֆլոմանկավարժների և տեսողության խանգարումներ ունեցող երեխաների հետ աշխատող մասնագետների համար:
ԹԵՄԱ՝ «Տեսողության խանգարում ունեցող սովորողների մանկավարժահոգեբանական աջակցության մեխանիզմները»
Դասընթացը կվարի ՀՄԿ վերապատրաստող-մեթոդիստ, տիֆլոմանկավարժ, մ․գ․թ․, դոցենտ Սուսաննա Մուրադյանը։
Դասընթացի նպատակն է մասնակիցներին ծանոթացնել տեսողության խանգարումներ ունեցող սովորողների զարգացման առանձնահատկություններին, սոցիալ-հոգեբանական հարմարեցման հիմնական ուղիներին, տարածության մեջ կողմնորոշվելու կարողության զարգացման առանձնահատկություններին, արդի խնդիրներին, հիմնական հասկացություններին, սկզբունքներին, դասակարգմանը։
Դասընթացի վերջում մասնակիցները կստանան մասնակցության հավաստագրեր։
Հանդիպումը լինելու է առկա ձևաչափով:
Մասնակիցների քանակը սահմանափակ է։
Հունվարի 25-ին և 26֊ին Մանկական և կրթության հոգեբանների հայկական ասոցիացիան, համագործակցելով Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի, ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ, կազմակերպում է «Առաջնային օգնություն սթրեսային իրավիճակներում» թեմայով երկօրյա առցանց դասընթաց հոգեբանների, սոցիալական մանկավարժների, սոցիալական աշխատողների, լոգոպեդների, հատուկ մանկավարժների համար, ովքեր աշխատում են երեխաների և մեծահասակների հետ և կարող են աջակցել սթրեսային և ճգնաժամային տարբեր իրավիճակներում։
Դասընթացը կվարի Մանկական և կրթության հոգեբանների հայկական ասոցացիայի հոգեբան, ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնի տնօրեն Դավիթ Գևորգյանը:
Երկօրյա դասընթացում ներառված են հետևյալ հիմնական թեմաները՝
✦ Ի՞նչ է առաջնային հոգեբանական օգնությունը (ԱՀՕ), նպատակները
✦ Ո՞վ և ե՞րբ կարող է տրամադրել ԱՀՕ
✦ ԱՀՕ տրամադրման հիմնական կառուցվածը և քայլերը
✦ Արդյունավետ և գրագետ հաղորդակցումը ԱՀՕ ցուցաբերելիս
Հունվարի 15֊ին և 16֊ին, Ժամը՝ 10:00-12:00, Մանկական և կրթության հոգեբանների հայկական ասոցիացիան, համագործակցելով Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի, ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ, կազմակերպում է «Առաջնային օգնություն սթրեսային իրավիճակներում» թեմայով երկօրյա առցանց դասընթաց հոգեբանների, սոցիալական մանկավարժների, սոցիալական աշխատողների, լոգոպեդների, հատուկ մանկավարժների համար, ովքեր աշխատում են երեխաների և մեծահասակների հետ և կարող են աջակցել սթրեսային և ճգնաժամային տարբեր իրավիճակներում։
Երկօրյա դասընթացում ներառված են հետևյալ հիմնական թեմաները՝
✦ Ի՞նչ է առաջնային հոգեբանական օգնությունը (ԱՀՕ), նպատակները
✦ Ո՞վ և ե՞րբ կարող է տրամադրել ԱՀՕ
✦ ԱՀՕ տրամադրման հիմնական կառուցվածը և քայլերը
✦ Արդյունավետ և գրագետ հաղորդակցումը ԱՀՕ ցուցաբերելիս
Մանկական և կրթության հոգեբանների հայկական ասոցիացիան, համագործակցելով Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի, ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ, կազմակերպում է «Ճգնաժամային միջամտություն» թեմայով երկօրյա առցանց դասընթաց բոլոր այն մասնագետների համար՝
✦ հոգեբաններ,
✦ սոցիալական մանկավարժներ,
✦ սոցիալական աշխատողներ,
✦ լոգոպեդներ,
✦ հատուկ մանկավարժներ,
ովքեր աշխատում են երեխաների և մեծահասակների հետ և կարող են աջակցել սթրեսային և ճգնաժամային տարբեր իրավիճակներում հայտնված անձանց։
Երկօրյա դասընթացում ներառված են հետևյալ հիմնական թեմաները՝
✦ Ի՞նչ է առաջնային հոգեբանական օգնությունը (ԱՀՕ), նպատակները
✦ Ո՞վ և ե՞րբ կարող է տրամադրել ԱՀՕ
✦ ԱՀՕ տրամադրման հիմնական կառուցվածը և քայլերը
✦ Արդյունավետ և գրագետ հաղորդակցումը ԱՀՕ ցուցաբերելիս
Դասընթացների սկիզբը՝ 07.12.2020-ից
2020թ. դեկտեմբերի 2֊ին, ժամը 16:00-19:00 և 3֊ին, ժամը 17:00-20:00, տեղի կունենան «Մանկական և կրթության հոգեբանների հայկական ասոցիացիայի» կողմից ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ իրականացվող «ԵՐԵԽԱՆ և ՀՈԳԵՏՐԱՎՄԱՆ․ ԴԱՍԸՆԹԱՑ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ և ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ՀԱՄԱՐ» թեմայով առցանց վերապատրաստման դասընթացի վերջին հանդիպումները։
ԵՊՀ Անձի Հոգեբանության Ամբիոնը, համագործակցելով ՀՀ ԿԳՄՍՆ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ, և “Armenian American School Psychology Association”-ը հրավիրում են ՀՀ դպրոցների հոգեբաններին՝ մասնակցելու առցանց մասնագիտական վերապատրաստումների շարքի, որոնք ուղղված են լինելու պատերազմական իրավիճակներում դպրոցներում աշխատող հոգեբանների գործունեության աջակցմանը:
Վերապատրաստման շրջանակներում նախատեսվում է իրականացնել 6 հանդիպում, որոնք վարելու են “Armenian American School Psychology Association” և “Armenian Mental Health Initiative” կազմակերպությունների մասնագետները:
ԹԵՄԱՆԵՐՆ ԵՆ
✦ 09.11.2020թ․ Պատերազմի ընթացքում սոցիալ հուզական և վարքային մարտահրավերները և լուծումները աուտիզմ և այլ հատուկ կրթական կարիքներ ունեցող աշակերտների մոտ – Մաս 1
✦ 12.11.2020թ․ Պատերազմի ընթացքում սոցիալ հուզական և վարքային մարտահրավերները և լուծումները աուտիզմ և այլ հատուկ կրթական կարիքներ ունեցող աշակերտների մոտ – Մաս 2
✦ 16.11.2020թ․ Հոգեբանական առաջին օգնություն աշակերտներին
✦ 19.11.2020թ․ Արցախից տեղափոխված երեխաների ներառումը դպրոցում
✦ 30.11.2020թ․ Ի՞նչ է սոցիալ հուզական ուսումնառությունը և ինչո՞ւ այն պետք է ներառված լինի դպրոցում – Մաս 1
✦ 03.12.2020թ․ Ի՞նչ է սոցիալ հուզական ուսումնառությունը և ինչո՞ւ այն պետք է ներառված լինի դպրոցում – Մաս 2
Վերապատրաստումները իրականացվելու են հայերեն թարգմանությամբ:
- ✦ ունենալ բարձրագույն մանկավարժական կրթություն
- ✦ լինել Գեղարքունիքի կամ Կոտայքի մարզի բնակիչ
- ✦ լինել գործող ուսուցիչ
- ✦ ունենալ առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ
- ✦ ունենալ հաղորդակցման և թիմային աշխատանք իրականացնելու կարողություններ
- ✦ մարզերում վերապատրաստում իրականացնելու հասանելիություն եւ ճկունություն
- ✦ տիրապետել համակարգչային ծրագրերի (Word, Excel, Powerpoint եւ այլն)
- ✦ տիրապետել առնվազն մեկ օտար լեզվի
- ✦ ունենալ կազմակերպչական, արագ կողմնորոշվելու հմտություն եւ նախաձեռնողականություն
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը հոգեբանական խորհրդատվություն և աջակցություն է տրամադրում արցախյան պատերազմից տուժած ընտանիքներին։
Հարցերի և խորհրդատվության համար կարող եք զանգահարել +374 10 552495 հեռախոսահամարով։Պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Հանրապետական և Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հետ համատեղ, հոգեբանական աջակցության ծառայություններ է կազմակերպում այն երեխաների համար, որոնք կունենան դրա կարիքը։
Գործընթացում կներգրավվեն նաև դպրոցների հոգեբանները՝ ուսումնական հաստատությունում այդ մասնագետի առկայության դեպքում։ Այդ նպատակով կգործի նաև անվճար թեժ գիծ՝ 08-0001-007՝ խոցելի խմբերում գտնվող երեխաներին և նրանց ընտանիքներին արագ արձագանքելու, ուղղորդելու կամ հոգեբանական ծառայություն տրամադրելու նպատակով։ Վերոնշյալ թեժ գիծը գործում է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Ասիական զարգացման բանկի համագործակցության ծրագրի շրջանակում, որն իրականացնում էր Մանկական զարգացման հիմնադրամը, և նախատեսված էր արտակարգ իրավիճակով պայմանավորված հոգեբանական աջակցություն տրամադրելու համար։Սկզբնաղբյուրը՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի ծնողներ, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը վերսկսում է մանկավարժահոգեբանական աջակցության հետևյալ ծառայությունների տրամադրումը՝
1. լոգոպեդ
2. հատուկ մանկավարժ
3. հոգեբան
4. արտ-թերապիա
5. պարային թերապիա
Այս ծառայությունները նախատեսված են զարգացման բարդ և բազմակի խնդիրներ ունեցող նախադպրոցական տարիքի երեխաների համար։
2020-2021 ուսումնական տարվա համար կատարվում է երեխաների հավաքագրում։ Այն ծնողները, ովքեր հետաքրքրված են, կարող են գրանցվել՝ զանգահարելով (010) 559-451 հեռախոսահամարով, կամ այցելել Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն՝ ք․Երևան, Քաջազնունի 12:
Սիրով սպասում ենք մեր փոքրիկ այցելուներին: