-Ողջո՜ւյն, ես քեզ նվիրում եմ իմ ժպիտը
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ իրականացվող «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների ընդգրկումը կրթական գործընթացում նրանց հոգեսոցիալական տոկունության բարձրացման միջոցով» ծրագրի կարևոր բաղկացուցիչներից մեկը դպրոցահասակ երեխաների հոգեսոցիալական տոկունության զարգացմանը միտված աշխատանքների իրականացումն է։
Սովորողները 14 հանդիպումների ընթացքում սովորում են այնպիսի հմտություններ, ինչպիսիք են`
- ✦ հույզերը ճանաչելը և կառավարելը,
- ✦ հասակակիցների և մեծահասակների հետ համագործակցելը,
- ✦ սոցիալական հարաբերություններ ձևավորելը,
- ✦ առօրյա կյանքում առաջնահերթություններ և իրատեսական նպատակներ սահմանելը,
- ✦ որոշումներ կայացնելը և խնդիրներ լուծելը։
Հանդիպումներն ունեն հստակ կառուցվածք և տևողություն։
Յուրաքանչյուր հանդիպում սկսվում է ողջույնի վարժությամբ, որն օգնում է սովորողներին ողջունել միմյանց, ընկերանալ և զվարճանալ, ինչպես նաև կենտրոնացնել ուշադրությունն այդ օրվա հանդիպման վրա, վերհիշել, թե ինչ են սովորել նախորդ հանդիպումների ժամանակ:
Ողջույնի գործողություններն օգնում են նաև արժևորել այն դրական արարքները, որոնք սովորողները կատարել են դպրոցում, իրենց ընտանիքներում և, ընդհանրապես, համայնքում։
13․12.2024