2024թ․ մարտի 26-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և «Պերկինս միջազգային» Perkins School for the Blind կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում անցկացվեց տասնմեկերորդ վեբինարը՝ «ԱՌՕՐՅԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՈՒՄԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՏ» թեմայով։
Վեբինարի բանախոսն էր «Պերկինս միջազգային» կազմակերպության փորձագետ Հրվոյե Գուդլինը։
Վեբինարը նվիրված էր կենտրոնական նյարդային համակարգի խանգարումներ և զարգացման դժվարություններ ունեցող երեխաների հետ աշխատանքում այնպիսի փորձառությունների կիրառմանը, որոնք նպաստում են առօրյա գործողությունների միջոցով նրանց շարժվելու հմտությունների ձեռքբերմանը:
Բանախոսը կարևորեց առողջ ու խրախուսող միջավայրի ապահովումը, որի դեպքում յուրաքանչյուր երեխա կկարողանա սովորել ինքնուրույն շարժվել և զարգացնել այդ հմտությունները ամենօրյա իրավիճակներում, սովորությունների ու կենցաղային գործողությունների մեջ: Նա խոսեց նյարդային համակարգի խանգարումներով պայմանավորված դժվարությունների փոխկապակցվածության, դրանք հաղթահարելու գործում միջավայրի և շրջապատող մարդկանց ազդեցության մասին: Վեբինարի ընթացքում ցուցադրվեցին տեսանյութեր, որոնք հնարավորություն տվեցին համեմատել բնականոն զարգացում ունեցող և նյարդային համակարգի խանգարումներով պայմանավորված զարգացման դժվարություններ ունեցող երեխաների շարժումների առանձնահատկությունները և համապատասխանաբար մշակել ռազմավարություններ՝ հաշվի առնելով նրանց կարողությունները:
Հիշեցնենք, որ վեբինարների այս շարքը միտված է տարբեր երկրների մասնագետների միջև լավագույն փորձի փոխանակմանը։
Հետևեք մեր էջին՝ հաջորդ վեբինարի մանրամասներին տեղեկանալու համար։
27.03.2024