2019թ. փետրվարի 28-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ կլոր սեղան քննարկում Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան Կրթական ծրագրի պատասխանատու Լ.Նազարյանի և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի վերլուծաբան Հ.Դավեյանի հետ: Կենտրոնի տնօրինությունը, վերապատրաստող և գնահատող մասնագետները ներկայացրեցին կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների գնահատման գործիքները, գնահատման մեթոդաբանությունը, ընթացակարգերն ու ռազմավարությունները:
Հանդիպումն անցավ բավականին բուռն քննարկումներով: Հաճելի է այնպիսի հանդիպումների և քննարկումների իրականացումը, որոնք միտված են կառուցողական համագործակցությանը և նախանշում են հետագա արդյունավետ քայլեր՝ ձևավորված հանդուրժողականության և փոխըմբռնման հենքի վրա: