Վերապատրաստման դասընթացներ «Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագրի շրջանակներում
2021թ․ դեկտեմբերին մեկնարկել է «Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագրի շրջանակներում իրականացվող 52-ժամյա վերապատրաստման դասընթացները։
Մասնակիցները ընտրվել են Վայոց Ձորի, Արմավիրի, Արարատի մարզերից՝ դիմում-հայտերի հիման վրա։
Վերապատրաստումներն ընթանում են առցանց ձևաչափով, որին հաջորդելու են գործնական հանդիպումները։
Հաջողություն ենք մաղթում մեր մասնակիցներին՝ սպասելով հետագա զարգացումներին: