2020թ․ հոկտեմբերի 30-ին հանրապետության 52 դպրոցներում ավարտվեց Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից իրականացվող «Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագրի շրջանականերում իրանացվող վերապատրաստումների և մենթորական աջակցության տրամադրման երկրորդ շրջափուլը, որի շրջանակներում 1772 մանկավարժների կարողությունների զարգացման շարունակական աշխատանքներ են իրականացվել: Ծրագրի այս փուլում մասնակցել են Երևանի 40 դպրոցներ, ինչպես նաև` 4 դպրոց Արագածոտնի և 8 Շիրակի մարզերում: Հաշվի առնելով հանրակրթական դպրոցներում հեռավար կրթությանն անցումը` այս փուլում դպրոցներին կցված վերապատրաստող մենթորների կողմից աշխատանքներ են իրականացվել նաև ուսուցիչների` հեռավար կրթություն իրականացնելու կարողությունների զարգացման ուղղությամբ:
Հոկտեմբերի 30-ին կայացած տնօրենների հետ ՀՄԿ տնօրեն Ա. Սվաջյանի հետ հանդիպման ժամանակ ամփոփվել են նախորդ ամիսների ընթացքում իրականացված աշխատանքները, ձեռքբերումներն ու հիմնախնդիրները՝ դրանք ծրագրի հետագա փուլերում շտկելու նպատակով:
2020թ. ծրագրի 3-րդ փուլը մեկնարկել է հանրապետության 53 դպրոցներում, որոնցից 42` Երևանում, 7` ՀՀ Շիրակի մարզում և 4՝ ՀՀ Արագածոտնի մարզում: Ծրագրի մեկնարկը տրվել է Երևանի քաղաքապետարանի և Արագածոտնի ու Շիրակի մարզերի կրթության հարցերով զբաղվող ստորաբաժանումների հետ համատեղ քննարկումների և ընտրված դպրոցների տնօրենների հետ հանդիպման ժամանակ` ծրագրի նպատակի, ժամանակացույցի և նախատեսվող գործողությունների մասին իրազեկմամբ:
2021թ-ից «Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում՝ պայմանավորված 2020թ․ այս մարզերի` համընդհանուր ներառական կրթության անցմամբ: