«Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» CLASS ծրագրի շրջանակում Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ համատեղ հունիս-հուլիս ամիսներին հանրապետության բոլոր մարզերի 45 դպրոցներում իրականացվեցին «Երեխաների հանդեպ բռնության կանխարգելում և արձագանքում» թեմայով վերապատրաստման երկօրյա դասընթացներ, որոնց մասնակցում էին կրթության, սոցիալական պաշտպանության և առողջապահության ոլորտի շուրջ 900 մասնագետներ։
Դասընթացների նպատակն էր նպաստել կրթության ոլորտում աշխատող մասնագետների կարողությունների զարգացմանը՝ հնարավորություն տալով նրանց հասկանալ, թե ինչ է երեխաների հանդեպ բռնությունը, պատկերացում կազմել երեխաների պաշտպանության համակարգի մասին, հայտնաբերել բռնության դրսևորումները և արդյունավետ լուծումներ տալ առաջացած խնդիրներին։
«Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» (CLASS) ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից և իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մանկական զարգացման հիմնադրամի, Կանանց աջակցման կենտրոնի և «ԱՌՆԱՊ» հիմնադրամի կողմից։ Այն ուղղված է հզորացնելու սոցիալական պաշտպանության համակարգը Հայաստանում արդյունավետ համայնքային սոցիալական աշխատանքի միջոցով և բարելավելու առավել խոցելի երեխաների և նրանց ընտանիքների կյանքը։