Աշխատանքային հանդիպում «Աջակցիր սատարողին» ծրագրի շրջանակներում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ International Committee of the Red Cross in Armenia հայաստանյան գրասենյակը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ համագործակցությամբ ձեռնարկել է «Աջակցիր սատարողին» պիլոտային ծրագիրը, որի արդյունքում վերապատրաստվելու են սահմանամերձ մարզերի (Սյունիքի և Տավուշի մարզեր) դպրոցների ուսուցիչները:
Վերապատրաստման դասընթացների մեկնարկից առաջ՝ ծրագրի շրջանակում, հունիսի 1-ին և 2-ին տեղի ունեցավ ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մասնագետների աշխատանքային հանդիպումը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի, Սյունիքի և Տավուշի մարզերի տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների վերապատրաստում անցած 12 մասնագետների հետ: