«Վորլդ Վիժն Հայաստան»-ի հետ դեկտեմբերից իրականացվում է գործընկերության նոր ծրագիր USAID-ի ֆինանսավորմամբ «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ»՝ CLASS, ծրագրի շրջանակներում, որով նախատեսվում են գործողություններ երեք հիմնական ուղղություններով՝
- ✦ հետազոտություն հանրակրթական դպրոցներում և շահագրգիռ կառույցներում՝ նախարարություններ, մարզպետարաններ, կրթության հետ առնչություն ունեցող այլ հաստատություններ, թե որքանով են ծանոթ կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների հայտնաբերման և ուղղորդման մեխանիզմներին և սոցիալական ծառայությունների հետ կապի մեխանիզմներին։
- ✦ Դպրոցներում առկա խնդիրների բացահայտում և դրա հիման վրա վերապատրաստման դասընթացի մոդուլի մշակում։
- ✦ Նշված հիմնախնդիրների բացահայտման և հետագա գործողությունների մեթոդական ուղեցույցի մշակում ուսուցիչների համար։