2021թ. «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ի և Նախաձեռնություն հանուն կրթական և սոցիալ-իրավական ներառման ՀԿ-ի միջև կնքված համագործակցության հուշագրի հիման վրա մեկնարկում է «Աջակցություն ՀՀ-ում հարմարեցված ուսումնական նյութերի մշակմանն ու ներդրմանը համընդհանուր ներառական կրթության համակարգում» ծրագիրը, որի շրջանակներում փորձարարական և հետազոտական աշխատանքներ կիրականացվեն Հայաստանի 11 դպրոցներում:
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ ընթացող People in Need Armenia-ի կողմից
իրականացվող «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի շրջանակներում:
Ծրագրի շրջանակներում կտպագրվեն և 4-ամսյա փորձաքննության կենթարկվեն ՀՄԿ բովանդակային մշակումների մասնագետների կողմից մշակված «Մայրենի 1» և «Մաթեմատիկա 1» հարմարեցված աշխատանքային գիրք-տետրերը, որոնք ներառում են հանրակրթական դպրոցների առաջին դասարանի նշված առարկաների նախաայբբենական և նախաթվային շրջանները:
Աշխատանքները շարունակական են՝ համակցված սեմինարներով, հանդիպում-քննարկումներով, փորձի փոխանակման աշխատանքներով:
Համագործակցությունը կխթանի հանրապետությունում համընդհանուր ներառական կրթության արդյունավետության բարձրացմանը և երեխաների կրթության իրավունքի իրացմանն ուղղված օգնության ցուցաբերմանը: