2023 նոյեմբերի 16-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում Երևանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների տնօրենների և փոխտնօրենների մասնակցությամբ։
ՀՄԿ տնօրեն Լ․ Մնացականյանն ընդգծեց ՏՄԱԿ-ների արդյունավետ աշխատանքի կարևորությունը ներառական կրթության զարգացման գործում։ Հաշվի առնելով ՏՄԱԿ-ների ծարաբեռնվածությունը՝ պայմանավորված ՆՈՒՀ և ՄԿՈՒ հաստատություններին տրամադրվող մանկավարժահոգեբանական աջակցության ծավալների աճով, Լ․Մնացականյանի առաջարկությամբ քննարկվեցին տրամադրվող ծառայությունների որակի և արդյունավետության բարելավմանն ուղղված քայլերը։
ՏՄԱԿ-ների տնօրենները ներկայացրեցին երեխաներին տրամադրվող մանկավարժահոգեբանական աջակցության ծավալներն ըստ հաստատությունների, խոսեցին մասնագետների զբաղվածության և գերծանրաբեռնվածության խնդիրների մասին։
ՀՄԿ մշտադիտարկման և տվյալների հավաքագրման բաժնի մասնագետ Մ․Հովհաննիսյանը ներկայացրեց թվային վերլուծություն երեխաներին տրամադրվող մանկավարժահոգեբանական աջակցության ծավալների վերաբերյալ, որի արդյունքում առաջարկվեցին խնդիրների լուծման տարբերակներ, համատեղ մշակվեցին ուղիներ աջակցման, գնահատման, վերապատրաստման, խորհրդատվության և մշտադիտարկման ծառայությունների բարելավման նպատակով։ Ներկայացվեց նաև ծառայությունների քարտեզագրման պլանավորում, որը նախատեսվում է իրականացնել 2024թ․ տարեկան պլանավորման համատեքստում։
Այս գործընթացի հիման վրա նախատեսվում է մշակել նաև ՏՄԱԿ-ների աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկությունների փաթեթ, որը կներկայացվի ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը։
24.11.2023