2022-2023 ուսումնական տարվա մեկնարկին համընթաց այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում կազմակերպվել էր հերթական կլոր սեղան-հանդիպումը Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների տնօրենների և ՀՄԿ անձնակազմի մասնակցությամբ։
ՀՄԿ տնօրեն Ա. Սվաջյանը, ողջունելով ներկաներին նոր ուսումնական տարվա առիթով, անդրադարձավ կրթական բարեփոխումների շրջանակում ընդունված կարևորագույն իրավական ակտերին, ներառական կրթության կազմակերպման առկա խնդիրներին, դրանց լուծումներին և նոր մարտահրավերներին, մասնավորապես՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններում համընդհանուր ներառական կրթության ներդրման գործընթացին։ Ինչպես գիտենք, Տավուշի, Լոռու, Սյունիքի մարզերի և Երևան քաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատությունները 2022 թ-ից անցում են կատարել համընդհանուր ներառական կրթությանը։ Այս համատեքստում հանգամանալից քննարկում ծավալվեց նախադպրոցական ներառումն արդյունավետ իրականացնելու հարցերի շուրջ:
Քննարկվեցին նաև ոլորտին առնչվող այլ կարևոր թեմաներ՝
- ✦ ԿԱՊԿ գնահատումներ
 - ✦ Աջակցության պլանավորում/ ռեսուրսներ
 - ✦ Վերապատրաստումներ
 - ✦ ԿԱՊԿ տեղեկատվական համակարգի գործարկում
 - ✦ Ն/դ հաստատությունների հետ իրականացվող աշխատանքներ
 - ✦ Ներառական կրթության որակի և արդյունավետության բարձրացում
 - ✦ Մենթորների ծրագրի շրջանակում համագործակցություն
 - ✦ Հաշվետվությունների կազմում
 - ✦ Տեղեկատվության ճիշտ լուսաբանում և հրապարակում
 
ՏՄԱԿ-ների ներկայացուցիչները խոսեցին կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ տարվող աշխատանքների կազմակերպման, դժվարությունների, և, ընդհանրապես իրենց հուզող հարցերի լուծման միջոցների մասին:
Հանդիպումն, իրոք, արդյունավետ էր. ընթացավ բուռն երկխոսությունների, վերլուծությունների, քննարկումների մթնոլորտում: ՀՄԿ անձնակազմը՝ տնօրեն Ա․Սվաջյանի գլխավորությամբ, հայտնեցին իրենց պատրաստակամությունը՝ մասնագիտական օգնությամբ սատարելու ցանկացած խնդրի լուծման հարցում:









