Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արաքսիա Սվաջյանը նշանակվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ:
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի թիմը սիրով շնորհավորում է տիկին Սվաջյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։
Սիրելի տիկին Սվաջյան, որպես ՀՄԿ տնօրեն՝ Դուք առանցքային դերակատարություն եք ունեցել հանրապետությունում ներառական կրթության ոլորտի բարեփոխումների նախաձեռնման և իրականացման գործում։ Համոզված ենք, որ տարիների Ձեր հարուստ կենսափորձը, գիտելիքներն ու բարձր մասնագիտական կարողությունները կուղղվեն կրթության զարգացմանը և բոլոր երեխաների կրթության իրավունքի իրացմանը Հայաստանում։ Համոզված ենք՝ Դուք այդ գործում անփոխարինելի եք թե՛ գործին անսահման նվիրվածությամբ, թե՛ ոլորտին տիրապետելու հմտությամբ և թե՛ գործելու վճռականությամբ։ Մաղթում ենք Ձեզ մեծ հաջողություններ այս պատասխանատու պաշտոնում` ի շահ Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն հայ ժողովրդի: