ՅՈՒՆԻՍԵՖԻ Հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների մանկավարժահոգեբանական աջակցության ծառայության համակարգի կատարելագործում» ծրագրի շրջանակներում 2023 թվականի հունվար ամսից Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը սկսել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման նոր գործիքակազմի պիլոտային փորձարկումը ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում:
Փորձարկման գործընթացն իրականացվել է տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների միջոցով: Աշխատանքների ընթացում կատարվել է 3-18 տարեկան շուրջ 1000 երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում: Փորձարկման արդյունքների վերլուծությունից հետո Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը սկսել է գործիքակազմն ավարտուն տեսքի բերելուն ուղղված աշխատանքներ, որոնք նպաստելու են գնահատման գործընթացի նպատակայնության և արդյունավետության բարձրացմանը: