«ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ» ՈՒՂԵՑՈՒՅՑ-ՁԵՌՆԱՐԿ
Սույն ձեռնարկը աջակցող սարքերի և տեխնոլոգիաների կիրառման ձևերը, դրանց հիմնական տեսակներն ու բնութագրերն ամբողջացնող ուղեցույց է: Ձեռնարկում փորձ է արվել առավել հասանելի դարձնել աջակցող տեխնոլոգիաների վերաբերյալ տեղեկատվությունը՝ կարևորելով դրանց դերը առանձնահատկություններ ունեցող անձանց կրթության, սոցիալիզացիայի և, ընդհանրապես, կյանքի որակի փոփոխման տեսանկյունից։
Ձեռնարկը կարող է օգտակար լինել թե՛ ուսուցիչների, ուսուցչի օգնականների, ուսումնական հաստատությունների վարչական աշխատակիցների և թե’ երեխաների ու նրանց ծնողների համար։