Այսօր՝ հունիսի 15-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում հյուրընկալվել էին Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթական ծրագրերի բաժնի ղեկավար Ալվարդ Պողոսյանը և կրթական ծրագրերի համակարգող Հասմիկ Առաքելյանը։
ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը գործընկերներին ներկայացրեց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ իրականացվող «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների մանկավարժահոգեբանական աջակցության ծառայության համակարգի կատարելագործում» ծրագրի այս փուլում իրականացված աշխատանքները:
Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՄԿ տնօրենի տեղակալ Հայկուհի Ադամյանը և ծրագրի փորձագետ Լուսինե Բաբայանը։
Համատեղ քննարկվեցին հետագա քայլերն ու ընթացիկ աշխատանքային հարցերը։