ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի (UNICEF Armenia) և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի համագործակցությամբ 2023 թվականի դեկտեմբերի 1-ից իրականացվում է «Ուսումնական հաստատություններում հոգեբանական աջակցության ծառայությունների ներդրման և լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի վերակազմակերպման աշխատանքների ընդլայնման միջոցով կրթական համակարգի հզորացում» ծրագիրը։
Ծրագրի շրջանակներում իրականացվելու են հետևյալ գործողությունները․
- ✦ «Դպրոցներում 3-րդ և 4-րդ աստիճանի աջակցության կարիք ունեցող երեխաների համար հատուկ մանկավարժական ծառայությունների ներդրումը» պիլոտային ծրագիրը։
- ✦ «Հոգեկան առողջության և հոգեբանական աջակցության /MHPSS/ ծառայությունների ներդրումը դպրոցներում» բաղադրիչը, որով իրականացվել է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 50 հոգեբանի վերապատրաստում (TOT)։
Նպատակն է՝ ընդլայնել հոգեբանների գիտելիքները ուսումնական հաստատություններում իրենց գործառույթների շրջանակի, աշխատանքների ուղղությունների և մասնագիտական էթիկական նորմերի վերաբերյալ, զարգացնել դպրոցի հոգեբանների մասնագիտական կարողությունները, ձևավորել սովորողների, ծնողների և ուսուցիչների հետ աշխատելու գործնական արդյունավետ ռազմավարություններ, որոնք միտված են դպրոցում հոգեբանական աջակցության բարելավմանը։ - ✦ «Միջանձնային հաղորդակցություն և համայնքների ներգրավում՝ ներառական կրթությանն աջակցելու նպատակով» թեմայով դասընթացների իրականացում ՀՀ բոլոր մարզերում՝ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների մասնագետներին համար։
Վերապատրաստման դասընթացի նպատակն էր նպաստել տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մասնագետների մասնագիտական կարողությունների հզորացմանը` ձևավորելով հմտություններ նպաստելու և աջակցելու յուրաքանչյուր երեխայի ներառմանը՝ անկախ նրա սոցիալական, կրոնական, մշակութային, տնտեսական, աշխարհագրական, էթնիկ ծագումից և հաշմանդամությունից։ - ✦ «Լսողության խանգարում ունեցող երեխաների ներառումը հանրակրթական դպրոցներում» բաղադրիչի իրականացում, որի շրջանակներում իրականացվել է 15 լսողության խնդիր ունեցող երեխաների կարիքների գնահատում, նրանց ծնողներին տրամադրվել է շարունակական աջակցություն և խորհրդատվություն ՏՄԱԿ-ի մասնագետներին: