«Օգնիր կարդալ» պիլոտային ծրագիր

2022թ. Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և «ՆորԱրար» կրթական հասարակական կազմակերպության միջև կնքված համագործակցության հուշագրի հիման վրա մեկնարկում է «Օգնիր կարդալ» պիլոտային ծրագիրը, որի շրջանակներում Լոռու մարզի ծրագրում ընդգրկված դպրոցների ուսուցիչներն ու Վանաձորի ՏՄԱԿ-ի և Ալավերդու մասնաճյուղի մասնագետները կմասնակցեն վերապատրաստման դասընթացների և կստանան շարունակական մասնագիտական աջակցություն Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք և կարդալու նկատելի դժվարություններ ունեցող աշակերտների համար թիրախային միջամտություններ պլանավորելու և կիրառելու նպատակով։

Ուսուցիչների, ուսուցչի օգնականների ու ՏՄԱԿ-ներից ներգրավված մասնագետների աշխատանքային խմբերը կքննարկեն յուրաքանչյուր երեխայի ընթերցանության խնդիրները, գնահատման արդյունքները, լուծումներն ու զարգացման միտումներն առանձին-առանձին՝ ընդլայնելով երեխաներին տրվող ընթերցանության աջակցությունների որակը։

Այս պիլոտային ծրագիրը «ՆորԱրար»-ի ավելի վաղ մեկնարկած Ընթերցանության արշավային ծրագրի բաղադրիչն է, որն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի շրջանակներում:

Skip to content