ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2025Թ․

Հաշվետվություն

«Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող «Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրում» ծրագրի շրջանակում «Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ եվ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպմանն օժանդակող միջոցառումների» վերաբերյալ

ՀՀ պետական բյուջեի 2025 թվականի «Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրում» ծրագրի «Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպմանն օժանդակող միջոցառումներ» ենթածրագրի շրջանակում Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնն իրականացրել է՝

  • մասնագիտական կարողությունների զարգացում
  • խորհրդատվություններ
  • մշտադիտարկումներ
  • կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի համատեղ գնահատումներ՝ ՏՄԱԿ–ների մասնագետների հետ, Գնահատման բողոքարկումներ
  • կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրում
  • բովանդակային մշակումներ
  • հանրային իրազեկում
  • գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ իրականացված ծրագրեր

Մասնագիտական կարողությունների զարգացում | վերապատրաստում

2025 թվականի ընթացքում ՀՄԿ կողմից իրականացվել է մասնագիտական կարողությունների կատարելագործմանն ու արդիականացմանն ուղղված 277 վերապատրաստման դասընթաց ՏՄԱԿ-ների ՄՀ աջակցության ծառայություններ տրամադրող և ԿԶԱՊԿ/ԿԱՊԿ գնահատումներ իրականացնող, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատություններում մանկավարժական աշխատող հանդիսացող 6604 մասնագետի համար 1110 հաստատությունում (24 ՏՄԱԿ, ՀՄԿ և 1085 ուսումնական հաստատություն):

Դասընթացներն իրականացվել են ինչպես առկա, այնպես էլ առցանց ձևաչափով:

2025թ. մանկավարժական աշխատողների մասնագիտական կարողությունների կատարելագործմանն ու արդիականացմանն ուղղված դասընթացներ

Մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստումներ` ըստ թեմաների և մասնակիցների բաշխվածության

Թեմաներ Վերապատրաստումների թիվ Մասնակիցների թիվ
Էրգոթերապիայի դերն ու կարևորությունը 20 451
Երեխայի արդյունավետ կրթության և սոցիալական ներառման երաշխիքներ 7 281
Հոգեբանական խնդիրներ, հիմնական առանձնահատկություններ, հաղթահարման ուղիներ նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքում 8 180
Ընդհանուր գաղափար բուլինգի տեսակների և դրսևորումների մասին 1 32
Լոգոպեդի դերն ու գործունեությունը ՆՈՒՀ-ում 7 142
Հանրակրթական ուսումնական հաստատության հոգեբանի աշխատանքային գործիքակազմը 39 996
Հանրակրթական ուսումնական հաստատության հոգեբանի դերը և գործառույթները 33 1290
Ընկալման փոփոխություն. ուսուցիչների իրավունքների և հնարավորությունների ընդլայնում 2 25
Բացառիկ ընդունակություններ ունեցող սովորողների կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցման ծառայություններ 5 78
Ուսումնական հաստատություններում հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության ներդրում 2 39
Անհատական ուսուցման պլան 1 45
Ապահով և անվտանգ կրթական միջավայր 8 179
Հոգեկան առողջությունը և հոգեսոցիալական աջակցությունը Հայաստանի կրթական համակարգում 16 319
Խաղի նշանակությունը երեխայի զարգացման գործընթացում 1 34
Ընտանիք -դպրոց համագործակցություն 12 218
Մանկական վախեր 13 229
Խմբային պարապմունքի կարևորությունը 2 46
Ինչպես խթանել երեխայի խոսքի զարգացումը 14 262
Պարիր և զգա շարժման ուժը 8 111
Դրամաթերապիա “Խաղ -մաղ” 4 15
Մարմնավորելով գեղեցիկը 2 22
Ծնողների դերը և կարևորությունը հատուկ մանկավարժի ծառայությունների տրամադրման գործընթացում 8 140
Ինչ կա մեր մտքում և գլխում 6 101
Ես և Նա/ կավաթերապիա 7 98
Լսում եմ, հասկանում եմ, աջակցում եմ 2 74
Ինչպես ճանաչել երեխաների տեսողության մասին նախազգուշացնող նշանները 1 17
Մանկության հիմնախնդիրները 21-րդ դարում 1 24
Նեյրոռեաբիլիտացիա 2 21
Ծնողների և մասնագետների համագործակցությունը․ ինչպես հասնել մտավոր զարգացման խանգարում ունեցող երեխայի զարգացման ցանկալի արդյունքներին 1 30
Երեխաների վարքային դրսևորումների ճանաչում և արդյունավետ արձագանքում 1 66
Համակարգչային գրագիտություն․ Մայքրոսոֆթ Օֆիս (Microsoft Office) ծրագրի աշխատանքային գործիքների տիրապետում և հմտությունների կատարելագործում 1 12
Հոգեկան առողջությունը և հոգեսոցիալական աջակցությունը ՀՀ կրթական համակարգում 7 66
Ռեսուրս դասարանի մեթոդաբանություն 3 100
Կրթության աջակցող միջոցներ՝ մատչելիություն և խելամիտ հարմարեցումներ 4 88
Ներառման գործընթացը և մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները մասնագիտական կրթության ոլորտում 18 376
Նախադպրոցական ուսումնական հաստատության հոգեբանի դերը և գործառույթները 6 362
Նախադպրոցական ուսումնական հաստատության հոգեբանի աշխատանքային գործիքակազմը 7 105
FOCUS տոկության զարգացման ուսումնական ծրագիր 1 28
Ընդհանուր թիվ 277 6604

Խորհրդատվություններ

2025 թ-ի ընթացքում իրականացվել է թվով 2484 խորհրդատվություն՝ ՏՄԱԿ-ների և հանրակրթական ուսումնական հաստատությունների 6444 մանկավարժական (դպրոցների և ՆՈՒՀ-երի մանկավարժներ, ուսուցչի օգնականներ, աջակցող մասնագետներ, ծնողներ) և վարչական  աշխատողների:

Խորհրդատվությունները տրամադրվել են հետևյալ ուղղություններով`

  • ԿԶԱՊԿ/ԿԱՊԿ գնահատման գործընթաց
  • Մասնագիտական կարողությունների զարգացում
  • ՄՀ աջակցության ծառայությունների տրամադրում
  • Ուսումնամեթոդական նյութերի մշակում/փորձաքննություն
  • Հաշվետվությունների կազմման հետ կապված խորհրդատվություններ
  • Իրավախորհրդատվություն

Կենտրոնի կողմից բոլոր խորհրդատվություններն իրականացվել են ինչպես անհատական, այնպես էլ խմբային ձևաչափով՝ հեռավար կամ տեղում։ Պլանավորված խորհրդատվությունների մեծ մասը տրամադրվել է ՏՄԱԿ-ների և ուսումնական հաստատությունների գործունեության մշտադիտարկման արդյունքում։

Մշտադիտարկում

2025թ․ ընթացքում Կենտրոնի կողմից իրականացվել է ԿԶԱՊԿ/ԿԱՊԿ գնահատման և ՄՀ աջակցության ծառայությունների տրամադրման գործընթացների 602 մշտադիտարկում: Մշտադիտարկումներն իրականացվել են 581 հաստատությունում՝ ՀՄԿ-ում, 24 ՏՄԱԿ-ներում և դրանց ամրակցված 556 ուսումնական հաստատություններում:

Մշտադիտարկումներն իրականացվել են հետևյալ ուղղություններով`

  • ԿԶԱՊԿ/ԿԱՊԿ գնահատման գործընթացի մշտադիտարկում
  • ՄՀ աջակցության ծառայությունների տրամադրման և ԿԶԱՊԿ/ԿԱՊԿ գնահատման կարգերի և ընթացակարգերի մշտադիտարկում
  • ՄՀ աջակցության ծառայությունների տրամադրման որակի և արդյունավետության մշտադիտարկում
  • Տվյալների բազայի վերլուծություն և մշտադիտարկում

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում

ՏՄԱԿ-ների մասնագետների հետ համատեղ գործնական ԿԶԱՊԿ/ԿԱՊԿ գնահատում՝ 0-18 տարեկան երեխաների թիվը կազմում է 161, իսկ ԿԱՊԿ գնահատում անցած իրավախախտում կատարած անձանց թիվը՝ 34։

Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրում կրթության եվ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող նախադպրոցական տարիքի երեխաներին

2025 թ-ի ընթացքում ՀՄԿ կողմից մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ են տրամադրվել ԿԶԱՊԿ ունեցող 26 նախադպրոցական տարիքի երեխաների սոցիալիզացման, գիտելիքների, կարողությունների և հմտությունների զարգացումն ապահովելու նպատակով:

26 երեխա

Կրթության կազմակերպմանն օժանդակող նյութերի մշակում եվ հրատարակում

Կրթության կազմակերպմանն օժանդակող նյութերի մշակում եվ հրատարակում

2025 թ-ին ՀՄԿ կողմից մշակվել են 23 անուն մեթոդական ուղեցույցներ, ձեռնարկներ և աշխատանքային գիրք-տետրեր:
    • «Կերպարվեստ 4» առարկայի աշխատանքային գիրք-տետրի և «Կերպարվեստ 4» առարկայի աշխատանքային գիրք-տետրի մեթոդական ուղեցույց ուսուցչի համար» ձեռնարկ
    • «Ես և շրջակա աշխարհը 4» առարկայի աշխատանքային գիրք-տետրի և «Ես և շրջակա աշխարհը 4» առարկայի աշխատանքային գիրք-տետրի մեթոդական ուղեցույց ուսուցչի համար» ձեռնարկ
    • «Տեխնոլոգիա 4» առարկայի աշխատանքային գիրք-տետրի և «Տեխնոլոգիա 4» առարկայի աշխատանքային գիրք-տետրի մեթոդական ուղեցույց ուսուցչի համար» ձեռնարկ
    • «Մայրենի 4» առարկայի աշխատանքային գիրք-տետրի և «Մայրենի 4» առարկայի աշխատանքային գիրք-տետրի մեթոդական ուղեցույց ուսուցչի համար» ձեռնարկ
    • «Մաթեմատիկա 4» առարկայի աշխատանքային գիրք-տետրի մշակում և «Մաթեմատիկա 3» առարկայի աշխատանքային գիրք-տետրի մեթոդական ուղեցույց ուսուցչի համար» ձեռնարկ
    • «Անգլերեն 4» առարկայի աշխատանքային գիրք-տետրի և Անգլերեն 4» առարկայի աշխատանքային գիրք-տետրի մեթոդական ուղեցույց ուսուցչի համար» ձեռնարկ
    • «Ծնողավարության հիմնախնդիրը սոցիալական մանկավարժության համատեքստում»։ Ձեռնարկ ծնողների, մանկավարժների համար
    • «Ծնողավարության ձեռնարկ տեսողության խնդիրներ ունեցող երեխաների ծնողների համար»։ Ձեռնարկ ծնողների, մանկավարժների համար
    • «Ծնողավարման առանձնահատկությունները տեղաշարժման դժվարություններ ունեցող երեխաների կյանքում»։ Ձեռնարկ ծնողների, մանկավարժների համար
    • «Ծնողի դերը երեխայի խոսքի և հաղորդակցման զարգացման գործընթացում»։ Ձեռնարկ ծնողների, մանկավարժների համար
    • «Ես քո կողքին եմ»։ Ձեռնարկ ծնողների, մանկավարժների համար
    • «Սոցիալական կենցաղի վարման առանձնահատկությունները մտավոր (ինտելեկտուալ) խնդիրներ ունեցող երեխաների հետ։ Խորհուրդներ ծնողներին»։ Ձեռնարկ ծնողների, մանկավարժների համար
    • «Գենդերային կարծրատիպերի հաղթահարումը ապահով և անվտանգ կրթական միջավայրի ստեղծման համատեքստում․ գենդեր և հույզ» ձեռնարկ մանկավարժների և հոգեբանների համար
    • «Հանրակրթական ուսումնական հաստատության հոգեբանի պաշտոնային պարտականությունների և գործառույթների շրջանակներում իրականացվող աշխատանքների նկարագիր» ուղեցույց հանրակրթական ուսումնական հաստատությունների հոգեբանների համար
    • «Ծնողավարություն» ձեռնարկ ծնողավարության, ՆՈՒՀ-ի, դպրոցի և ծնողական համայնքի համար՝ մշակված ԿԶՆԱԿ-ի և ՀՄԿ-ի համագործակցությամբ
    • «Հոգեկան առողջությունը և հոգեսոցիալական աջակցությունը հանրակրթական ուսումնական հաստատություններում» ձեռնարկ մանկավարժների և հոգեբանների համար
    • «Երեխաների հոգեկան առողջության խթանում և հոգեսոցիալական տոկունության բարձրացում» ձեռնարկ նախադպրոցական ուսուﬓական հաստատության մանկավարժական աշխատողների և հոգեբանների համար

«ՄԻԱՍԻՆ» ԹԱՏԵՐԱԽՈՒՄԲ

«Արևի շողը» ներկայացման բեմականացում և բեմադրություն

«Մեր աշխարհում» ներկայացման բեմականացում և բեմադրություն
«Բացահայտված գաղտնիքներ» ներկայացման բեմականացում և բեմադրություն

«ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՑՉԻ ՕԳՆԱԿԱՆՆԵՐԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

✓ 122-ժամյա վերապատրաստումներ
✓ Մենթորական աջակցություն
✓ 2124 վերապատրաստված և մենթորական աջակցություն ստացած մանկավարժներ
✓ 1 ուսումնամեթոդական ձեռնարկի մշակում և տպագրություն

Հանրային կապեր ԵՎ իրազեկում

2025 թվականի ընթացքում իրականացվել են կրթության ոլորտում համընդհանուր ներառական համակարգի կազմակերպման և իրականացման գործընթացի լուսաբանման և իրազեկման 240 աշխատանքներ։

ԳՈՐԾԸՆԿԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԾՐԱԳՐԵՐ

UCLA համալսարանի Բնակչության վարքագծային առողջության բաժնի կողմից հեղինակած FOCUS տոկունության զարգացման ուսումնական ծրագրի իրականացում Քվեբեկի Հայկական բժշկական ասոցիացիայի (AMAQ) և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ համագործակցությամբ ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ:

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ մշակված ֆիլմաշարի ստեղծում ՀՄԿ-ի կողմից մշակված «Ինչպես խթանել ներառումը դասարանում» մեթոդական ուղեցույցում տեղ գտած պատմությունների հիման վրա «Իմ իրավունքը։ Հաջորդ փուլ։ Ներառական կրթություն Հայաստանում և Կոսովոյում» “My Right. Next Level. Inclusive Education in Armenia and Kosovo” ծրագրի շրջանակում։ Ծրագիրը ֆինանսավորվում է Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) կողմից՝ Ավստրիական Զարգացման համագործակցության (ԱԶՀ) ֆինանսավորմամբ և Կարիտաս Ավստրիայի (Ինսբրուկ) կողմից։

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական համապատասխան որակյալ կրթության կայացմանը» ծրագրի շրջանակում ՀՄԿ-ի կողմից «Դպրոցներում ներառականության գնահատում» գործիքի մշակում, որը ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորվել է գործածության։ Գործիքի կիրառման արդյունքում վերհանված տվյալները կարող են օգտագործվել ՀՀ-ում ներառական կրթության արդյունավետության բարձրացման, զարգացման և կատարելագործման նպատակով, ինչպես նաև կօգնեն դպրոցներին առավել որակյալ արձագանքել իրենց առջև դրված պահանջներին։

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA Armenia) հետ համագործակցությամբ իրականացվող «Սեռական եվ վերարտադրողական առողջություն․ մտավոր հաշմանդամություն ունեցող դեռահասների հետ աշխատանքի առանձնահատկությունները» թեմայով երկօրյա դասընթացի իրականացում ՀՀ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հատուկ մանկավարժների համար։

«Կոնսորտ Արմենիա» հասարակական կազմակերպության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ իրականացվող «Հաշմանդամություն ունեցող երեխաների կյանքի փոխակերպում աջակցող և այլընտրանքային հաղորդակցման միջոցներով» ծրագրի շրջանակում դասընթացների շարքի իրականացում ՀՄԿ մասնագետների համար։

«Կոնսորտ Արմենիա» հասարակական կազմակերպության և ՅՈՒՆԻՍԵՖ֊ի համագործակցությամբ իրականացվող «Հաշմանդամություն ունեցող երեխաների կյանքի փոխակերպում աջակցող և այլընտրանքային հաղորդակցման միջոցներով» ծրագրի շրջանակում դասընթացների կազմակերպում։

Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի հետ համագործակցությամբ իրականացվող «Իրավունքներ, ծառայություններ, մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագրի շրջանակում «Հանրակրթական ուսումնական հաստատության հոգեբանի գործունեության կազմակերպումը դպրոցում» թեմայով երկօրյա վերապատրաստման դասընթացների իրականացում։ Ծրագիրն իրականացվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Ժողովրդավարության Զարգացման Հիմնադրամ, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի և Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի կողմից՝ Եվրոպական միության (European Union in Armenia) աջակցությամբ։

ՀՀ արդարադատության նախարարության Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի, ՅՈՒՆԻՍԵՖ֊ի և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի համագործակցությամբ վերապատրաստման դասընթացներ ՀՄԿ և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հոգեբանների համար։

ՅՈՒՆԻՍԵՖ֊ի հետ համագործակցությամբ և Ճապոնիայի կառավարության աջակցությամբ «Հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության (ՀԱՀՍԱ) ներդրման պիլոտային ծրագրի» իրականացում ուսումնական հաստատություններում։

«ՔայլՏեք» ընկերության հետ համագործակցության շրջանակում իրազեկման միջոցառումների իրականացում ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների համար։

ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ Պաշտպանության Տարածքային Ծառայության (ՍՊՏԾ) հետ կնքված համագործակցության հուշագրի շրջանակում հանդիպման կազմակերպում ՀՄԿ և ՍՊՏԾ անձնակազմերի մասնակցությամբ։

«Կանանի» սոցիալ-հոգեբանական ՀԿ-ի հետ ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում իրազեկման ինտերակտիվ դասընթացներ, որոնք միտված են համախմբելու ծնողներին՝ քննարկելու ծնողավարության տարբեր մոտեցումներն ու ռազմավարությունները, վեր հանել գենդերային այն կարծրատիպերը, որոնք կարող են խոչընդոտել երեխայի ձևավորմանը զարգացման վաղ փուլերում՝ խանգարելով նրա՝ հետագայում լիարժեք սոցիալականացման գործընթացին։

«Պերկինս միջազգային» կազմակերպության հետ համագործակցությամբ վեբինարների շարքի իրականացում, որը միտված է լավագույն փորձի փոխանակման միջոցով երեխաներին կրթական որակյալ ծառայություններով ապահովելուն։

Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) հետ համագործակցության շրջանակներում «Մեր աշխարհում» ներկայացման բեմականացման աշխատանքների իրականացում ՀՄԿ «Միասին» թատերախմբի կողմից:

«Ինտոֆֆ Արմենիա» կրթամշակութային հասարակական կազմակերպության հետ կնքված համագործակցության հուշագրի շրջանակում կրթական միջավայրի զարգացման, ուսումնական գործընթացներում, արտերկրի բուհական և կրթական այլ կառույցների հետ փորձի փոխանակման և այլ ուղղություններում, ինչպես նաև միջմշակութային շփման կազմակերպման ոլորտում համագործակցություն:

«Աստրա» առողջության ամրապնդման և բռնությունից պաշտպանության հիմնադրամի և ԵՊՀ Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի հետ համագործակցությամբ «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՌԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ» խորագրով հետազոտության և աշխատաժողովի իրականացում՝ ուղղված այս թեմայով իրականացված ձևավորող հետազոտության և ՀՀ դպրոցներում առաջին առցանց հարցման արդյունքների ներկայացմանը և վերլուծությանը, առկա հիմնախնդիրների ու մարտահրավերների բացահայտման, դրանց կանխարգելման և լուծման ուղղությամբ համապատասխան մեխանիզմների ու ռազմավարությունների մշակմանը։

«Հավասար» հիմնադրամի հետ կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում հանրակրթական դպրոցի առաջին դասարանի «Մայրենի» և «Մաթեմատիկա» առարկաների ուսումնական նյութերի պարզեցում և հասանելիության ապահովում թվայնացման միջոցով։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համագործակցությամբ «Կրթական համակարգի շարունակական հզորացման ապահովում» ծրագրի իրականացում հետևյալ ուղղություններով․
✓ Կրթության ոլորտում (դպրոց, նախակրթարան) հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության ներդրման գործողությունների պլանի և ժամանակացույցի մշակում երեք տարվա համար:
✓ Մտավոր և հաղորդակցման խնդիրներով պայմանավորված կրթության առանձնահատուկ պայմանների և 3-րդ, 4-րդ աստիճանի մանկավարժահոգեբանական աջակցության կարիք ունեցող երեխաների պիլոտային ծրագրի շարունակականության ապահովում մինչև 2024-2025 ուսումնական տարվա ավարտը, 3-րդ, 4-րդ աստիճանի աջակցության կարիք ունեցող երեխաների հետ աշխատող ուսուցիչների կարողությունների հզորացմանն ուղղված մոդուլի մշակում և վերապատրաստումների իրականացում։
✓ Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում ներառական կրթության ներդրման աջակցություն՝ ընթացակարգերի և իրավական կարգավորումների մշակում, վերապատրաստումների և ուղեցույցի պատրաստում:
✓ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների համար խելամիտ հարմարեցումների ապահովման գործընթացի լավարկում` ըստ տեսակների քարտեզագրում, գրացանկի ստեղծում, վերապատրաստման մոդուլի մշակում, վերապատրաստումների իրականացում, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատությունների ԿԱՊԿ ունեցող սովորողների մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների, ֆիզիկական միջավայրի մատչելիության և խելամիտ հարմարեցումների ապահովման մշտադիտարկման գործիքակազմի մշակում:

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և «ՆորԱրար» կրթական հասարակական կազմակերպության համագործակցությամբ «Օգնի՛ր կարդալ» ներառական ծրագրի իրականացում։ Ծրագրի նպատակն է զարգացնել գործընկեր դպրոցներից ներգրավված ուսումնական գծով անձնակազմերի և ՏՄԱԿ-ների ներուժը փոխադարձ համագործակցության և ընթերցանության ներառող դասավանդման միջոցով, որի առանցքում կարդալու դժվարություններ ունեցող աշակերտների ընթերցելու հմտությունների զարգացումն է։

ՀՀ ԿԳՄՍՆ «Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագրի իրականացում

✓ Վերապատրաստումներ
✓ Մենթորական աջակցություն
✓ Վերապատրաստված և մենթորական աջակցություն ստացած մանկավարժներ
✓ Ուսումնամեթոդական ձեռնարկի մշակում և տպագրություն

Skip to content