ՅՈՒՆԻՍԵՖԻ Հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ իրականացվում է «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների մանկավարժահոգեբանական աջակցության ծառայության համակարգի կատարելագործում» ծրագիրը, որը ներառում է․
- ✦ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման նոր գործիքակազմի մշակում և պիլոտային փորձարկում
- ✦ Անհատական ուսուցման պլանի նոր ձևաթղթի մշակում և փորձարկում:
- ✦ 0-6 տարեկան երեխաների կրթության և զարգացման կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգի մշակում:
- ✦ Լսողության խանգարում ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի ռեսուրս կենտրոնի վերափոխման պիլոտային ծրագրի իրականացնում, ընթացակարգերի, ձևաթղթերի, մեթոդական և մասնագիտական ուղեցույցների մշակում, հետազոտությունների անցկացում:
- ✦ Նեղ մասնագիտական գործիքակազմի (ներառյալ՝ ժեստերի լեզվի դասավանդման մեթոդաբանության) մշակում և ՏՄԱԿ-ների համար դասընթացների կազմակերպում։
- ✦ Վերապատրաստման դասընթացների մոդուլի մշակում՝ երեք բլոկով․ այն դպրոցների ուսուցիչների համար, որտեղ կան չլսող սովորողներ, ՏՄԱԿ-ների աշխատողների համար, ովքեր տրամադրում են մանկավարժահոգեբանական ծառայություններ, և ծնողների համար։
- ✦ Մեթոդաբանական ուղեցույցների մշակումն նշված երեք թիրախային խմբերի համար՝ ուսուցիչներ, ծնողներ և ՏՄԱԿ-ների մասնագետներ։