«Միասին» թատերախումբ

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի նորաստեղծ «ՄԻԱՍԻՆ» ներառական թատերախումբը ստեղծվել է 2022թ-ի մարտին:

Թատերախմբի ղեկավարն է բեմադրիչ-ռեժիսոր Մարինե Ասատրյանը։ Մարինեն 1988թ-ից աշխատում է մանկապատանեկան թատերական արվեստի ոլորտում։ Աշխատանքային գործունեության ընթացքում ստեղծել և ղեկավարել է բազմաթիվ թատերախմբեր՝ դրանով նպաստելով մասնակիցների ներառմանը և մասնագիտական կողմնորոշմանը։

Թատերախմբի նպատակն է թատերական արվեստի միջոցով ապահովել երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտումն ու սոցիալ-հասարակական կյանքում նրանց լիարժեք ներգրավվածությունը, երեխաներին սովորեցնել ընդունել միմյանց` անկախ իրենց առանձնահատկություններից: Ներկայացումների միջոցով նպատակ ունենք նաև իրազեկել հասարակությանը և փոխել վերաբերմունքը առանձնահատկություններ ունեցող երեխաների նկատմամբ:

Ներկայացումներն իրականացվում են Երևան քաղաքում և ՀՀ մարզերում` փորձելով արվեստի միջոցով երեխաների և առհասարակ հասարակության համար որպես արժեք ձևավորել բազմազանությունը և ապահովել իրական ներառում՝ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում:

Խաղացանկ

  • ✦ «Ավելի ուժեք, քան թվում է», ✦ «Սուրբ Ծննդյան ծառը», ✦ «Խաղաղ մանկություն», ✦ «Ջրաշուշանի ճամփորդությունը»,
  • ✦ «Արևալուսին», ✦ «Թռիչքի գույները», ✦ «Մեր աշխարհում», ✦ «Բացահայտված գաղտնիքներ»
Skip to content