ՀՄԿ-ի եւ «Պերկինս միջազգային» կազմակերպության հետ համագործակցությամբ իրականացվող վեբինարների շարք

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և «Պերկինս միջազգային» կազմակերպության հետ համագործակցությամբ մեկնարկում է վեբինարների շարք, որը միտված է լավագույն փորձի փոխանակման միջոցով երեխաներին կրթական որակյալ ծառայություններով ապահովելուն:

Վեբինարներին մասնակցությունն անվճար է։

Բանախոսներն են «Պերկինս միջազգային» կազմակերպության փորձագետները։

Վեբինարների թեմաների, բանախոսների, ինչպես նաև օրվա և ժամի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը նախապես կտեղադրվի կայքում և ֆեյսբուքյան էջում։

Հետևեք մեր էջին և բաց մի թողեք հնարավորությունը մասնակցելու վեբինարների այս շարքին։

Skip to content