Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և «Պերկինս միջազգային» կազմակերպության հետ համագործակցությամբ մեկնարկում է վեբինարների շարք, որը միտված է լավագույն փորձի փոխանակման միջոցով երեխաներին կրթական որակյալ ծառայություններով ապահովելուն:
Վեբինարներին մասնակցությունն անվճար է։
Բանախոսներն են «Պերկինս միջազգային» կազմակերպության փորձագետները։
Վեբինարների թեմաների, բանախոսների, ինչպես նաև օրվա և ժամի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը նախապես կտեղադրվի կայքում և ֆեյսբուքյան էջում։
Հետևեք մեր էջին և բաց մի թողեք հնարավորությունը մասնակցելու վեբինարների այս շարքին։