«Հանրակրթական դպրոցների ուսուցիչների եվ ուսուցչի օգնականների դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագիր

2019թ. դեկտեմբեր ամսից Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնն (այսուհետ՝ Կենտրոն) իրականացնում է «Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից։ Ծրագրի շրջանակներում մենթորական աջակցություն է տրամադրվելու Երևանի, ՀՀ Շիրակի և Արագածոտնի մարզերի ընդհանուր առմամբ 120 դպրոցի ավելի քան 2000 ուսուցիչների և ուսուցչի օգնականների:

2019թ. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի կողմից, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվել է «Ուսուցիչների՝ ներառող դասավանդման վերապատրաստման կարողությունների զարգացում» ծրագիրը։ Ծրագրի շրջանակում կատարվել է 60 մենթորի ընտրություն, որոնք Հայաստանի տարբեր դպրոցներում կիրականացնեն վերապատրաստում և մենթորական աջակցություն` առարկայական ուսուցիչների ներառական կրթության մասնագիտական կարողությունների զարգացման նպատակով։

Ավելին…

Վերոնշյալ ծրագրի իրականացման, որակի վերահսկման, մենթորների աշխատանքների համակարգման աշխատանքը ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պատվիրակել է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնին՝ «Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագրի շրջանակներում:

Այս ծրագրի նպատակն է փորձարկել ուսուցիչների` ներառող դասավանդման կարողությունների շարունակական զարգացման և մենթորական աջակցության համակարգը:

Ծրագիրը կազմված է հետևյալ փուլերից.

  1. բուն վերապատրաստում /30 ժամ լսարանային/,
  2. աստիճանաբար նվազող շարունակական աջակցություն մենթորության ձևաչափով, որը ներառում է՝
  • ✦ դասալսումներ՝ համապատասխան ռուբրիկով,
  • ✦ դասի վերլուծություն, հետադարձ կապ դասերի վերաբերյալ, հետագա քայլերի պլանավորում,
  • ✦ մենթորի և ուսուցչի կողմից դասերի համատեղ պլանավորում,
  • ✦ դասի պլանների ստուգում, մեկնաբանություններ, քննարկում,
  • ✦ հավելյալ աջակցություն ըստ անհրաժեշտության /մասնագիտական հարցերի և դեպքերի քննարկումներ և այլն/:

Առաջարկվող մենթորական աջակցությունն ունի մեթոդաբանություն և գործիքակազմ։

Ծրագրի մշտադիտարկման և համակարգման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծվել է նաև մշտադիտարկման խումբ, որի նպատակն է.

  • ✦ արձանագրել տվյալ ձևաչափով վերապատրաստման և մենթորական նվազող աջակցության արդյունավետությունը,
  • ✦ իրականացնել որակական և քանակական վերլուծություն, որի արդյունքում կկատարելագործվի ծրագրի հայեցակարգը, բովանդակությունը, և կապահովվի նրա շարունակականությունը,
  • ✦ մշտադիտարկել մենթորների կողմից իրականացվող աշխատանքների պատշաճ կատարումը /ժամային գրաֆիկ, դասալսումներ, համատեղ դաս, պլանների որակ, քանակ, հաշվետվողականություն և այլն/:

Փակել

Մենք կարեվորում ենք գործընկերային եվ համագործակցային աշխատանքը` վստահ լինելով, որ համատեղ ուժերով բարձրացնելու ենք
բոլոր երեխաների կրթության արդյունավետությունը

Հաջողության Պատմություններ

Skip to content